«Ինտեր»-ի երկրպագուները պատրաստվում են հանդիպում անցկացնել ակումբի ղեկավարության հետ:
Նրանք դժգոհ են շրջանառվող այն ասեկոսեներից, ըստ որոնց` «ներաձուրիներ»-ը համաձայնել են թիմի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինին փոխանակել Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Միրկո Վուչինիչի հետ:
Երկու ֆուտբոլիստներն էլ գործարքի կայացման համար արդեն տվել են իրենց համաձայնությունը, իսկ նրանց գործակալները չեն հերքում ակումբների միջև բանակցություններ ընթանալու փաստը: «Յուվենթուս»-ը նույնպես ցանկանում է կատարել փոխանակությունը, սակայն «Ինտեր»-ի ղեկավարները դեռևս երկմտում են այդ որոշումը կայացնելու ճշմարտացիության շուրջ:
Իտալական մամուլում ներկայումս լուրեր են շրջանառվում, որ միլանյան ակումբի նոր սեփականատեր Էրիկ Թոհիրն անձամբ հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բանակցություններն Իտալիայի գործող չեմպիոնի հետ:









































