Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

1990-ին, երբ Երրրոդ հանրապետությունը կայացման արշալույսին էր, վարչապետ Վազգեն Մանուկյանը խոսել էր արժեք ստեղծող փոքրամասնության մասին, որի վրա պետք է ընկներ պետության ծանրությունը։ Մանուկյանը խոսել էր ռացիոնալ շեշտադրումով, սակայն դա չխանգարեց նրա ընդդիմախոսներին՝ Շարժման առաջնորդներից մեկին մեղադրել «հարուստների պետություն» ստեղծելու մտադրության համար։

Երեկ Աստանայում հայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի քննադատներն անհամեմատ շատ են, որովհետև եթե Վազգեն Մանուկյանի վարչապետության ժամանակ օլիգարխիա չկար ու շատ դժվար էր նրան մեղադրել նրա շահերի պաշտպանության մեջ, ապա Փաշինյանի ելույթից կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել։

Գործող վարչապետի երեկվա ելույթը խոցելի է բովանդակային առումով, սակայն հատկապես՝ մասնագիտական հարթության վրա․ տնտեսագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ կամ վարչապետին սխալ թվեր են հրամցվել, կամ էլ՝ նա խճճվել է թվաբանության մեջ՝ ներկայացնելով ակնհայտորեն սխալ պատկեր։

Իր ելույթի ընթացքում վարչապետը հանրահավաքային պաթոսով ասել է, որ Հայաստանում ընդամենը 350 հազար աշխատող կա, իսկ մնացած 800 հազարն, այսպես ասած, անկյալներ են։ «350.000 մարդ ճռռում է, որ պահի 800.000 մարդու»,- ասել է Փաշինյանը։

Պաշտոնական տվյալներով՝ տնտեսության մեջ զբաղվածների թիվը մոտ 1 մլն մարդ է, որից վարձու աշխատողների թիվը՝ մոտ 600 հազար։ Թերևս այս վիճակագրության ներկայացումն արդեն իսկ բավարար է՝ Նիկոլ Փաշինյանի խոսքի մասնագիտական արժեքը կասկածի տակ դնելու համար, եթե, իհարկե, վարչապետը չի խոսում տնտեսության, այսպես կոչված, օլիգարխիկ սեկտորի մասին։

Երբ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կամ արտերկրի որևէ այլ քաղաքում խոսում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինքնին հասկանալի է, որ հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի ապահովի ներդրումներ։ Սակայն ո՞ր՝ թեկուզև ազգությամբ հայ, գործարարը ներդրումներ կանի մի երկրում, որտեղ մոտ 800 հազար մարդ ապրում է «ուզվորի» հոգեբանությամբ։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքի կառուցվածքը հակադրության մեջ է մտնում այն առաջնահերթության հետ, որը հռչակված է կառավարության կողմից։

Վարչապետը հասարակությանը հասկացնում է, որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չակնկալի ու խնդիրը համարում է ոչ թե կառավարության անտաղանդությունը կամ տնտեսության վատ վիճակը, այլ այն, որ հասարակությունն, այսպես ասած, անբան է։ Ինչքանով է այս թեզը ներդաշնակ համաժողովրդական շարժման, հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած գործչի կերպարի հետ՝ թողնում ենք ընթերցողների դատին։

Հպանցիկ նկատենք միայն, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն անուղղակիորեն զարգացնում է օլիգարխիայի անձեռնմխելիության թեզը՝ հասկացնելով, որ պետությունը «նստած» է, այսպես կոչված, նրանց ստեղծած 350 հազար աշխատատեղի վրա։ Մյուս կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադրվում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ հասարակությանը պատասխանատու համարելով այսօրվա անմխիթար վիճակի համար։

Օլիգարխիկ պետության այս թեզը նորություն չէ, որովհետև այն տարբեր կերպ զարգացրել են Նիկոլ Փաշինյանին նախորդող մի քանի վարչապետեր՝ Տիգրան Սարգսյանից սկսած՝ մինչև Կարեն Կարապետյան։ Զարմանալին այն է, որ նման թեզ առաջ է քաշում թավշյա հեղափոխության առաջնորդը։

Երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն էր իրականացնում, նրան աջակցել են «անկլայները», կամ՝ երբ հոկտեմբերի 2-ին անհրաժեշտ էր խեղդել օլիգարխիկ խռովությունը, դարձյալ Բաղրամյան փողոցը հեղեղվեց տասնյակ հազարավոր ոչ հարուստ մարդկանցով։

Մի կերպ հանդուրժելի է, երբ հեղափոխության առաջնորդը հանրահավաքների ժամանակ հանդես է գալիս պոպուլիստական կարգախոսներով՝ խոստանալով բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, սակայն իր նախկին խոստումները չեղարկելու համար վարչապետը իրավունք չունի նման մակերեսային գնահատականներ հնչեցնել հասարակության սոցիալական կառուցվածքի, խնդիրների վերաբերյալ։ Դա նույնպես պոպուլիզմ է, որը, սակայն, նման է տասնյակ հազարավոր մարդկանց հասցեին հնչող մուննաթի։

Պատահական չէ, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն անմիջապես հեգնել են Նիկոլ Փաշինյանին։ «Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ…. կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն, ով, ըստ ամենայնի, առաջիկա ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը։

Աղքատության խնդիրը միայն սոցիալական չէ, այն ունի նաև քաղաքական բաղադրիչ ու ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն պետության գործուն միջամտության հետևանքով։ Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը բացահայտում է, թե հասարակության որ խմբի շահերն է պաշտպանում իշխանությունը։ Հայաստանը ցավոք դեռ մնում է օլիգարխիկ երկիր։ Այսպիսին է երեկվա ելույթի գոնե առաջին տպավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում