Tuesday, 09 06 2026
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Ռուսաստանը՝ Նահանգների գործիք

Ղարաբաղի հարցով կազանյան եռակողմ հանդիպմամբ երևի թե նախանշվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների որոշակի նոր վեկտոր կամ նոր խտություն: Ակնհայտ է, որ Կազանում Ռուսաստանի Դաշնությունը զգալի դիվանագիտական ֆիասկո ապրեց իր հարավկովկասյան քաղաքականության շրջանակում: Բանն այն է, որ վրաց-օսական պատերազմից հետո, որը տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին, Ռուսաստանն ըստ էության հասկացավ, որ չնայած Վրաստանի նկատմամբ առևերույթ ռազմական հաղթանակին, Հարավային Կովկասում իրականում դիվանագիտական, քաղաքական լուրջ պարտություն է կրել: Ռեաբիլիտացիայի տարբերակ Ռուսաստանը համարեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը, փորձելով այդ խնդրում հանդես բերել քաղաքական, դիվանագիտական նախաձեռնություն և այդպիսով վերականգնել քաղաքական վարկը, քաղաքական դիրքերը, ցույց տալ նաև աշխարհին ու ռեգիոնի երկրներին, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական գործողությունների զինանոցն ամենևին էլ դատարկ չէ և կարող է արձանագրել դիվանագիտական հաջողություններ:

Երեք տարի շարունակ Ռուսաստանը փաստացի փորձում էր մի քանի ուղղություններով ապահովել այդ հաջողությունը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Մեդվեդևը միաժամանակ սիրահետում էր Արևմուտքին, որպեսզի այն լուրջ դիմադրություն ցույց չտա Կովկասում ռուսական ջանքերին, միևնույն ժամանակ փորձում էր իր ջանքերի դաշնակից դարձնել Թուրքիային, իսկ այդ միջոցով էլ փորձում էր համաձայնության հանգեցնել Հայաստանին ու Ադրբեջանին, զուգահեռաբար նաև որոշակի սառնություն հաստատելով Իրանի հետ հարաբերություններում՝ այդպիսով փորձելով նպաստել այդ երկրի միջազգային մեկուսացման խորացմանը, ինչը Իրանին կխանգարեր ակտիվ և արդյունավետ քաղաքական ներկայություն ունենալ Հարավային Կովկասում:

Բանն այն է, որ տվյալ պարագայում, այսինքն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի այսպես ասած ռուսական նախաձեռնությունների պարագայում իրանական շահը լրջորեն ոտնահարվում էր, ինչի վառ վկայությունը Կազանի հանգրվանային, կուլմինացիոն հանդիպումից առաջ Իրանի ցուցադրական դեմարշն էր Հայաստան կատարելիք նախագահական այցը հետաձգելու առումով: Սակայն, չնայած բազմակողմանի ջանքերին, Ռուսաստանին հնարավոր չեղավ որևէ հաջողություն և էական տեղաշարժ արձանագրել: Հայ-թուրքական գործընթացն Արևմուտքը բավական հաջողությամբ սառեցրեց, նույնը կարողացավ ժամանակի ընթացքում անել նաև հայ-թուրքականի հովի ներքո աշխուժացրած ղարաբաղյան գործընթացում: Մեծ հաշվով՝ այս անցուդարձը Արևմուտքի համար, մասնավորապես Հարավային Կովկասում ազդեցիկության համար Ռուսաստանի հետ պայքարող Միացյալ Նահանգների համար, բավական շահավետ էր:

Այսինքն, Նահանգները հենց սկզբից չփորձեցին այն կանխել, այլ թերևս թույլ տվեցին, որ գործընթացը ծավալվի, և հետո միայն տապալվի, այդպիսով ևս մի հարված հասցնելով Ռուսաստանին: Սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին և տարիներին մենք տարածաշրջանում երևի թե ականատես ենք լինելու այսպես ասած գործընթացների ղեկավարի կամ ժամապահի փոփոխության: Այն իհարկե չի լինի կտրուկ և արագ, քանի որ Ռուսաստանն, անշուշտ, այդքան շուտ չի հաշտվի դիվանագիտա-քաղաքական պարտության հետ: Միացյալ Նահանգներն էլ իհարկե չեն փորձի անմիջապես մի կողմ հրել ռուսներին: Ավելին, ներկայումս Ռուսաստանի մնալը նրանց համար թերևս կարող է նույնիսկ նպատակահարմար լինել, քանի որ այս փուլում քաղաքականապես բարոյալքված Ռուսաստանը կարող է Նահանգների համար ծառայել որպես գործիք տարբեր հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում