Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրի առաջին խաղում «Ուրարտու Վիվարոն» հյուրընկալվելիս, շատ լարված և համառ պայքարում, ի վերջո 73-72 հաշվով կարողացավ առավելության հասնել «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մոնտի Բոյկինսը («Ուրարտու Վիվարո»), ով վաստակեց 29 միավոր:
6-րդ տուրի մյուս հանդիպումներում վաղը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 15:00-ին «Արթիկ- Ման Հոլդինգը» կընդունի «Արագածին», իսկ նոյեմբերի 11-ին ժամը 15:30-ին «Արցախը» ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ:
Հանդիպումները տեղի կունենան «Միկա» մարզադահլիճում: