«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ի ղեկավարները պատրաստ են 30 մլն ֆունտ վճարել: Լոնդոնյան ակումբի գրասենյակը պաշտոնական առաջարկ կստանա առաջիկա երկու օրերի ընթացքում:
Խուան Մատան կարող է շարունակել կարիերան նաև Մադրիդի «Ատլետիկո»-ում: Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հրաժարվել է «Չելսի»-ին վաճառել հարձակվող Ուեյն Ռունիի իրավունքները:








































