Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես խառնվեցին Էմերիի խաղաքարտերը. Մխիթարյանի գնահատականը «Սպորտինգի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ Լոնդոնի «Արսենալը» ապահովեց մասնակցությունը փլեյ-օֆում: 4-րդ տուրում Ունայ Էմերիի ֆուտբոլիստները «Էմիրեյթս» մարզադաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղացին Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Այս պահին «Արսենալը» 10 միավորով գլխավորում է E ենթախումբը՝ 3 միավորով գերազանցելով «Սպորտինգին»: 3-րդ և 4-րդ հորիզոնականներում գտնվող Պոլտավայի «Վորսկլան» և Աղդամի «Ղարաբաղն» ունեն 3-ական միավոր: Երեկ ադրբեջանական ակումբը հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել «Վորսկլայի» նկատմամբ:

Սպասվածի համաձայն՝ Էմերին «Սպորտինգի» դեմ պայքարեց ոչ մարտական կազմով: Հիմնական կազմում տեղ չէին գտել առանցքային խաղացողներ՝ պաշտպաններ Բելերինը, Մուստաֆին, կիսապաշտպաններ՝ Ջական, Տորեյրան, Օզիլը, ինչպես նաև հարձակվող Լակազետը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս հանդիպումը սկսեց ենթահարձակվողի դիրքում: Եզրերում էին Իվոբին և 18-ամյա կիսապաշտպան Սմիթ-Ռոուն: Ու թեև «Արսենալին» հանդիպման սկզբից հաջողվում էր վերահսկել գնդակը, այնուամենայնիվ առջևի գծում գործողությունները սուր չէին: Մասնավորապես Սմիթ-Ռոուին չէր հաջողվում համագործակցել Մխիթարյանի և Ուելբեքի հետ և մի տեսակ կտրված էր խաղից:

Աջ եզրը ուժեղացնելու նպատակվող երկրորդ կեսում Էմերին Մխիթարյանին և 18-ամյա կիսապաշտպանին դիրքերով փոխեց: Երկրորդ կեսի միջնամասում «Արսենալը» մեծացրեց ճնշումը, և թվում էր, թե լոնդոնյան թիմի հաղթանակն անխուսափելի է: Էմերին պատրաստվում էր ևս մեկ քայլ կատարել 3 միավոր վաստակելու համար, սակայն աջ պաշտպան Լիխշտայները խաթարեց իսպանացի մասնագետի ծրագիրը: Մասնավորապես, Էմերին ըստ ամենայնի պատրաստվում էր Սմիթ-Ռոուի փոխարեն խաղադաշտ դուրս բերել Մայթլենդ-Նայլսին, սակայն այդ պահին Լիխշտայները ձգեց մկանը, և Սմիթ Ռոուի փոխարեն խաղադաշտը լքեց հենց շվեյցարացի պաշտպանը:

Մինչ այդ Էմերին կատարել էր 2 փոփոխություն, որոնցից մեկը՝ հարկադրաբար: Առաջին կեսում լուրջ վնասվածք էր ստացել Ուելբեքը, ում փոխարեն ասպարեզ էր դուրս եկել Օբամեյանգը: Երկրորդ կեսում էլ Էմերին ստիպված եղավ փոխարինել ձախ պաշտպան Ջենկինսոնին, որն ուղղակի կորցնում էր դիրքը խաղադաշտում: Հանդիպման վերջնամասում «Արսենալի» առջևի գծում միանգամից 5 հարձակողական ոճի ֆուտբոլիստներն էին՝ Մխիթարյանը, Իվոբին, Սմիթ-Ռուն, Մայթլենդ-Նայլսը և Օբամեյանգը: Հայ ֆուտբոլիստը խճճված դասավորության պայմաններում ստիպված եղավ փոքր-ինչ նահանջել: Նշենք, որ չէր ստացվում նաև Իվոբիի խաղը: Մնալով խաղադաշտում՝ հոգնած Սմիթ-Ռոուն ավելի շատ խանգարում էր գրոհների զարգացման ժամանակ: Կարճ ասած՝ վնասվածքները խառնեցին Էմերիի խաղաքարտերը և նպաստեցին, որ «Սպորտինգը» Լոնդոնից հեռանա մեկ միավորով:

Հեղինակավոր Whoscerd պարբերականի վարկածով՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով 7.5 բալ: Հայ կիսապաշտպանը շարունակ պայքարի մեջ էր և աչքի էր ընկնում սուր փոխանցումներով: 7.3 գնահատականի է արժանացել Ռեմսին, որը Գենդուզիի հետ կատարեց հենակետային կիսապաշտպանի պարտականությունը:

Հանդիպումից հետո Էմերին հայտարարել է, որ հանդիպման ելքի վրա էապես ազդեց Ուելբեքի վնասվածքը: «Այս հանդիպման ամենացավալի կողմը հենց Ուելբեքի վնասվածքն է: Նա լավ էր աշխատում՝ անցկացնելու հրաշալի հանդիպում: Ուելբեքը մի քանի հնարավորություն ուներ գոլ խփելու: Տվյալ դրվագում նա անհաջող վայր ընկավ և ոլորեց ոտքի ստորին հատվածը: Այս վնասվածքը հոգեբանորեն ազդեց մյուս ֆուտբոլիստների վրա: Նրանք տեսան, թե ինչ ծանր վիճակում է գտնվում Ուելբեքը: Նման դրվագներ կարող են լինել ցանկացած խաղում: Այո, ոչ ոք չի ուզում, որ լինեն վնասվածքներ, բայց այդպիսին է մեր մասնագիտությունը: Երբ ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստանում, նրա խաղընկերները դժվար րոպեներ վերապրելով՝ ընկճվում են: Այնուհետև փորձում են մոռանալ այդ վնասվածքի մասին, սակայն մեր խաղացողների ենթագիտակցության մեջ շարունակ Ուելբեքն էր: Խաղից հետո առաջին հարցը, որ նրանք տվեցին, Ուելբեքի վիճակի մասին էր: Ուելբեքը հիվանդանոցում է, և սպասում ենք նորությունների, սակայն կարծում եմ, որ վնասվածքը բավական լուրջ է»,- ասել է Էմերին:

Ինչևէ, ընդամենը երկու օր անց «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելու է «Վուլվերհեմփթոնի» հետ: Այս հանդիպումից հետո Մխիթարյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպումներն է անցկացնելու՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին և Լիխտենշտեյնին:

Եվրոպա լիգայի խաղարկությունում հաջորդ հանդիպումը Էմերիի թիմն անցկացնելու է նոյեմբերի 25-ին՝ Պոլտավայում մրցելով «Վորսկլայի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում