Չինաստանում Սինհուա պետական լրատվական գործակալությունը «վարձակալել է» նորություններ հաղորդող միանգամայն արհեստական հաղորդավար, որը կարող է աշխատել օրական 24 ժամ սինթետիկ ձայնով նորություններ կարդալով՝ գրում է The Verge-ն։
Ստեղծողները չեն բացահայտում այն տեխնոլոգիան, որ օգտագործել են խոսնակ ստեղծելու համար: Ենթադրվում է, որ հիմքի համար ընդունվել են իրական մարդիկ: Բազային շերտը ստեղծելուց հետո ստեղծել են բերանի և դեմքի անիմացիոն հատվածները:
Ծրագրվում է արհեստական հաղորդավարների օգտագործումը հեռուստատեսության, համացանցի և բջջային սարքավորումների համար նորությունների թողարկում ստեղծելու նպատակով: Սակայն շարունակում է էական թերություն մնալ դեմքի արտահայտությունների սահմանափակումը, ինչպես նաև միօրինակ ձայնը, որը բավականին անբնական է հնչում: