Thursday, 28 03 2024
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Սեփական ավիացիա ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար․ Ֆելգենհաուեր

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը չգիտի, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակներ կամ զինտեխնիկա Հայաստանը կարող է ձեռք բերել այս տարի Ռուսաստանի կողմից տրամադրված 100 մլն դոլարանոց «ռազմական վարկի» կամ այլ գործարքների շրջանակներում, բայց համաձայն է այն տեսակետին, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր օդուժը։

Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը չունի սեփական ռազմական կործանիչներ, իսկ Հայաստանի տարածքում գտնվող կործանիչները պատկանում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերին և դրանք, ամենայն հավանականությամբ, գործի չեն դրվի, չեն միջամտի, եթե վերսկսվի զինված հակամարտությունը Ադրբեջանի հետ։

«Հավանաբար արժե ունենալ սեփական կործանիչները, բայց դա շատ թանկ հաճույք է։ Իսկ ընդհանրապես Հայաստանի զինված ուժերին տարբեր զինատեսակներ են պետք։ Ըստ էության, Հայաստանին պետք է ոչ միայն ռուսական, այլև այնպիսի զենք, որը Ռուսաստանը չունի և չի կարող վաճառել, օրինակ, իսրայելական լիցենզիայով արտադրված անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանին ցանկացած զինատեսակ օգուտ կտա, իսկ սեփական ավիացիա ունենալը շատ կարևոր է։ Կարևոր է ունենալ կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ավելի ժամանակակից միջոցներ, տեղորոշիչներ՝ թշնամական հրետանում կրակակետերը գտնելու համար։ Սա շատ կարևոր է՝ հատկապես դիրքային պատերազմի պայմաններում։ Բայց պարզ չէ, թե Ռուսաստանը կվաճառի՞ Հայաստանին ՌԷՊ-ի ժամանակակից սարքավորումներ։ Ընդհանրապես Հայաստանին պետք են ՌԷՊ-ի միջոցներ»,- մեկնաբանեց Ֆելգենհաուերը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությանը մեր տարածաշրջան և այն հարցին, թե ամերիկացիները զենք կվաճառե՞ն Ադրբեջանին և Հայաստանին, Ֆելգենհաուերը կարծիք հայտնեց, որ ամերիկացիները կարող են մատակարարել սպառազինության լուրջ համակարգեր, եթե ուզենան։ Փորձագետի խոսքերով՝ Ադրբեջանն ունի այդ համակարգերի համանման օրինակները, բայց այստեղ կա շատ լուրջ խնդիր՝ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը վատ արձագանք կառաջացնի Ռուսաստանում։ Եվ հետո այս տարածաշրջանի երկրներին զենք վաճառելու ամերիկյան առաջարկն իրականում կապված է Իրանի հետ։

«Ամերիկացիներին այժմ հետաքրքրում է ոչ թե Ռուսաստանը, այլ Իրանը։ Իսկ Իրանը շատ կարևոր առևտրային գործընկեր է Հայաստանի համար, և Հայաստանը չի կարող վատթարացնել իր հարաբերությունները նրա հետ։ Դժվար թե երկու կողմից շրջափակված Հայաստանը ամերիկացիների հրահանգով վատթարացնի իր հարաբերությունները Իրանի հետ։ Իսկ ամերիկացիներին հետաքրքրում է հենց Իրանը, որպեսզի Իրանը շրջափակված լինի, և Հայաստանը հեռանա Իրանից և աջակցի ամերիկյան պատժամիջոցներին։ Սա շատ բարդ իրավիճակ է։ Ըստ էության, Ռուսաստանն էլ դեմ կլինի այդ քաղաքականությանը, որովհետև Ռուսաստանում կարծում են, որ ամերիկացիներն ուզում են հերթական անգամ մտնել մեր ազդեցության գոտի, և ԱՄՆ-ի ու Հայաստանի ռազմատեխնիկական շփումը շատ տհաճ արձագանք կառաջացնի Մոսկվայում։ Թեհրանում նույնպես։ Ուստի սա շատ բարդ հարց է։ Ես չգիտեմ՝ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում լուծել այն։ Իսկ ընդհանրապես ամերիկացիները կարող են հետաքրքիր զինատեսակներ առաջարկել, նույնիսկ ոչ այնքան թանկ, բայց շատ պիտանի։ Բայց դա կապակցված է քաղաքական խնդիրների հետ»,- նշեց Ֆելգենհաուերը՝ ավելացնելով, որ ամերիկացիներն ունեն այնպիսի զինատեսակներ, որոնք չկան Ռուսաստանում։ Օրինակ՝ թշնամական հրետանու կրակակետերը բացահայտող ռադարներ և մի շարք այլ սարքավորումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում