Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերի և ապստամբների միջև մարտերն ընթանում են մայրաքաղաք Տրիպոլիից ընդամենը 80 կմ հեռավորության վրա՝ Բիր Ալ-Ղանամ քաղաքում, որը գտնվում է Տրիպոլիից դեպի հարավ-արևմուտք: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ընդդիմադիր Ազգային խորհրդում ասել են, որ Բիր Ալ-Ղանամը շատ կարևոր դիրք է. դրանից հետո ճանապարհ է բացվում դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Ալ-Զավիյա քաղաք, որը գտնվում է Տրիպոլի տանող ճանապարհի վրա:
Միաժամանակ Լիբիայում ՆԱՏՕ-ի հրամանատար, կանադացի գեներալ Շարլ Բուշարը The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Մուամար Քադաֆիի վիճակն օրեցօր դառնում է ավելի անելանելի: Նա հավելել է սակայն, որ «41 տարի իշխանությանը գտնվող Քադաֆիին դժվար է միանգամից «գցել»: նա հավելել է. որ իրենք չեն էլ արագացնում գործըթնացը, քանի որ փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում նոր զոհերից:









































