Tuesday, 28 09 2021
01:00
Չինաստանն առաջին անգամ ցուցադրել է իր «անտեսանելի» կործանիչը
00:45
Հրապարակվել է Բելառուսի ՊԱԿ-ի աշխատակցի հետ մահացու փոխհրաձգության տեսանյութը
00:30
Սենատը հաստատել է Դոնֆրիդի թեկնածությունը Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում
Թուրքիայի 62-ամյա քաղաքացին դատվում է «Բռնապետ Էրդողանը» հոդվածով կիսվելու համար
ԵԽԽՎ բանաձևով Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի. Փաստերի ստուգման հարթակ
00:00
Twitter-ի աշխատանքում խոշոր խափանում է տեղի ունեցել
Շղթայական ավտովթար՝ Երեւանում. 4 ավտոմեքենա է իրար բախվել, 4 մարդ էլ՝ տեղափոխվել «Արմենիա» ԲԿ
ԵԽԽՎ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործությունների մեղավորներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է
Պեսկովը մեկնաբանել է՝ ով է ընտրել Պուտինի և Թրամփի հանդիպման համար գեղեցիկ թարգմանչուհուն
Այս պահին Երևանում ոստիկաններն ու պարեկային ծառայողները կանգնեցնում են մեքենաներն ու խուզարկում
Շիրակի նախկին մարզպետը նշանակվել է Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն
22:50
Թալիբները հայտարարել են, որ ԱՄՆ-ի անօդաչու սարքերը խախտել են Աֆղանստանի օդային սահմանները
Փարպիում իրար են բախվել «ВАЗ 21723»-ն ու «Nissan»-ը. վարորդները բուժօգնության համար դիմել են «Աշտարակ» ԲԿ
Ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել 3 հայ զինծառայողի աճյուն
22:20
Միջուկային սպառնալիքը հասել է վերջին 40 տարվա առավելագույն ցուցանիշին. ՄԱԿ
Վրաստանը հոկտեմբերի 4-ից վերադառնում է առկա ուսուցման
Օր 2. 44 հետհայացք, 44 վերապրում
21:52
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է զորավարժությունների վերաբերյալ Ալիևի հայտարարությանը
Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի Արցախի հարցը փակի մինչև Հաագայի դատարանի վճիռը
21:35
Ես չեմ փախչի. Լուկաշենկոն խոստացել է լինել Բելառուսի անկախության երաշխավոր
21:25
Էրդողանը Բայդենին կհանդիպի հոկտեմբերին կայանալիք G20-ի շրջանակում
Մեր հասարակությունը խորը տրանսֆորմացիոն փուլի մեջ է, հաջորդ փուլը երկրի բուրժուադեմոկրատացումն է
21:07
Լուկաշենկոն հնարավոր է համարել Համաբելառուսական ազգային ժողովը գլխավորելը
Արցախի «կոսովոյացումը» խնդրի միակ տեսանելի լուծումն է դառնում
Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով 6 տարում 160․169 հետաքննություն է սկսվել
ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի ջրային տարածքում են
Վրաստանին անհրաժեշտ է կոալիցիոն կառավարություն. Զուրաբիշվիլի
20:20
Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին

Ռուսաստանը բացում է խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Աստանայում

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը բացահայտել է այն երեք սցենարները, որոնցից մեկով վաղն Աստանայում ընտրվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը։ Ուշակովը Պուտինի շրջապատի ակտիվ ներկայացուցիչներից մեկն է, որը պարբերաբար ԶԼՄ-ներին տեղեկացնում է Կրեմլում կայացված որոշումների մասին։

Նրա խոսքերով՝ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ:

Ուշակովն ընդգծել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը:

Բացի դրանից՝ դիտարկվում է ևս երկու տարբերակ՝ կամ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, որն այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է: «Թե ինչ որոշում կընդունեն երկրների ղեկավարները, այս պահին դժվար է կանխագուշակել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Եվ այսպիսով՝ ուրվագծվում է բավականին հետաքրքիր պատկեր։

Ըստ ամենայնի՝ հայկական կողմը մինչև վերջ պնդում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը ու միակ զիջումը, որը կատարում է Երևանը՝ դա այն է, որ առաջադրել է Մոսկվայի կողմից առարկության չարժանացող թեկնածու։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հենց այդպիսի կերպար է, որը թե՛ հրապարակային քաղաքական գործունեության ընթացքում և թե՛ գործունեության բերումով երբեք չի թաքցրել իր ռուսամետ դիրքորոշումները։

Սակայն եթե Ուշակովը խոսում է երեք հնարավոր տարբերակաների մասին, դա առնվազն հուշում է, որ ՀԱՊԿ-ի մյուս երկրները, ենթադրաբար՝ Բելառուսն ու Ղազախստանը դեմ են Հայաստանի ներկայացուցչի ընտրությանը։ Այստեղ խնդիրն ավելի գլոբալ է, քան կոնկրետ թեկնածուի հարցը։

Աստանան ու Մինսկը պարբերաբար հանդես են գալիս Բաքվի շահերի լոբբինգով, նույնիսկ կարելի է պնդել, որ Ադրբեջանը եվրասիական ինտեգրացիոն նախագծերում՝ Նազարբաևի դեմքով, անուղղակի ներկայացված է։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր Նազարբաևը ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ընթերցում Ալիևի նամակը, կամ՝ ինչպես էին Բելառուսն ու Ղազախստանը արգելափակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը՝ մինչև Խաչատուրովի թեկնածության հաստատումը։ Բերվող պատճառաբանություններն ավելի քան ստանդարտ են՝ այս երկու պետությունները պնդում են, որ հակամարտության մեջ գտնվող Հայաստանի ներկայացուցչի կարգավիճակի ֆորմալացումը որոշակի ճգնաժամ է հարուցում դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ կասկածի տակ դնելով ՀԱԿՊ անկողմնակալությունը։ Հիմա Հայաստանի ընդդիմախոսները նոր հաղթաթուղթ են ստացել՝ Հայաստանում Խաչատուրովի հետ կապված սկանդալից հետո։

Ենթադրաբար՝ այս համատեքստում առաջացել է Բելառուսի ներկայացուցչին ընտրելու հարցը, մանավանդ որ այբբենական կարգով հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինեի հենց այդ երկրից։ Չի բացառվում, որ Հայաստանն էլ առարկում է այս հարցում՝ դարձյալ չեղարկելով կոնսենսուսն ու արգելափակելով նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։

Կարծում ենք՝ առաջին երկու տարբերակներից որևէ մեկը Աստանայում հաջողելու հեռանկար չունի, երրորդ տարբերակը, ըստ որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվելու Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, առաջարկվել է հենց Մոսկվայի կողմից։ Այլ խոսքով՝ հենց սա է հիմնական տարբերակը, որի շուրջ ՀԱՊԿ-ում կարող է ձևավորվել կոնսենսուս՝ չնայած եթե Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ապա նրա համար այնքան էլ սկզբունքային չպետք է լիներ, թե որ երկրի ներկայացուցչին է անցնելու այն։ Սակայն գրեթե կանխատեսելի է, որ Երևանը վետո չի դնելու ռուսական առաջարկի վրա, Մոսկվան էլ մեծահոգաբար կհայտարարի, թե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարց օրակարգում չկա՝ թեև այդ խնդիրը գործնականում երբեք չի եղել Բաքվի օրակարգում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում