ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի գործարանում պայթյուն է որոտացել, զոհվել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Պայթյունը որոտացել է կենդանիների համար կեր արտադրող International Nutrition գործարանում: Շենքի մի մասը փլուզվել է, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել:
Միջադեպի պահին գործարանում աշխատել է 38 մարդ: Ըստ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բեռնարդ Քենգերի՝ գործարանի 10 աշխատակից հոսպիտալացվել են, նրանցից 4-ը գտնվում են ծայրահեղ վիճակում:
Դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր: Տվյալ պահին փրկարարական գործողությունները դադարեցված են փլուզման վտանգի պատճառով: Պայթյունի պատճառները պարզվում են:










































