Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ովքեր և ինչ ֆորս-մաժոր են պլանավորում մեկ-երկու տարի անց

Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ՝ բավականին հաճախակիացել են դիտարկումները, թե նոր խորհրդարանը կլինի ժամանակավոր: Այդ կապակցությամբ հնչում են տարբեր ժամկետներ, սակայն ժամանակավորության մասին խոսում են տարբեր կողմերից, այդ թվում թե՛ նախկին իշխանությունից՝ մինչև անգամ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, թե՛ նաև փորձագիտական հանրույթից:

Ժամանակավորության «կանխատեսումների» հիմքն այն է, որ դեկտեմբերին ընտրությունը լինելու է հեղափոխական տրամադրությամբ, և գերակշռող մեծամասնություն է ստանալու Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, սակայն հետո արդեն տրամադրությունները աստիճանաբար փոխվելու են, և ստեղծվելու է մի վիճակ, երբ հանրության մի ստվար մաս այլևս չի աջակցելու նոր խորհրդարանի մեծամասնությանը: Հարց է ծագում՝ արդյո՞ք դա պետք է լինի խորհրդարանի արտահերթ ընտրության հիմք: Ի վերջո, աշխարհի մի շարք երկրներում ընտրվում են խորհրդարան, նախագահներ, որոնք ընտրության պահին ունեն բարձր վարկանիշ, իսկ հետո այն սկսում է նվազել, հասնում նույնիսկ պատմական մինիմումների, բայց դրանք չեն բերում արտահերթ ընտրության: Այլ հարց է, իհարկե, երբ առաջանում են այնպիսի հասարակական, պետական խնդիրներ, որոնց պարագայում գերակշռող մեծամասնություն չունեցող ուժերը պետք է հնարավորինս արագ հեռանան իշխանությունից, բայց ինքնին այն, որ ընտրություն հաղթած ուժի վարկանիշը, ասենք, 70-ից կհասնի 50-ի, բոլորովին հիմք չէ խոսելու արտահերթ ընտրության մասին:

Ի վերջո, պետական կառավարումը ժամանակ պահանջող խնդիր է, և եթե խոսքը կառավարման և քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ է, ապա որևէ կերպ չի կարող շոշափվել վարկանիշի նվազմանը զուգահեռ արտահերթ ընտրության թեմա: Առավել ևս այն դեպքում, երբ այդ ընթացքում դաշտում չի լինի որևէ ուժ, որն իրենից կներկայացնի որակապես այլ միավոր, և քաղաքացիները դարձյալ պետք է ընտրեն փլատակների միջև՝ նախկին համակարգից մնացած քաղաքական փլատակների և վարկանիշը կորցրած հեղափոխության, եթե մենք դիտարկում ենք այդպիսի ենթադրական սցենար կամ զարգացում:

Ի վերջո, պետության զարգացման տեսանկյունից ոչ միայն հակատրամաբանական, այլ նաև վտանգավոր է ընտրական ցիկլերի միջև վարկանիշային տատանումներն ու վերափոխումները դիտարկել արտահերթ ընտրության հիմք, եթե դրանք ինքնին չեն բերել ֆորս-մաժորային իրավիճակի: Այդ դեպքում ֆորս-մաժորային իրավիճակ կստեղծի արտահերթ ընտրության նախաձեռնությունը կամ օրակարգը: Այդ համատեքստում էլ առաջանում է մեկ այլ հարց՝ արդյոք որևէ մեկը պլանավորո՞ւմ է մեկ կամ երկու տարի անց Հայաստանում անել այդպիսի փորձ, առաջացնել ֆորս-մաժոր, թե՞ այստեղ խոսք չկա միջնաժամկետ որևէ պլանավորման մասին, և կա ընդամենը որոշակի հուսահատության դրսևորում՝ կարճաժամկետ էֆեկտի ակնկալիքով:

Թավշյա հեղափոխությունից հետո դա արտահայտվում էր տարածվող խոսակցություններով, թե ամեն ինչ ժամանակավոր է և մի քանի ամիս հետո կվերադառնա ի շրջանս յուր: Չվերադարձավ, այլ նույնիսկ սպասվածից արագ օրակարգ մտավ արտահերթ ընտրության հարցը: Եվ այժմ գուցե չունենալով այլ երկարաժամկետ հեռանկար՝ նախորդ համակարգը փորձում է հանրությանը ներշնչել խորհրդարանի ժամանակավորության միտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում