Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Էմերին կրկին կվստահի՞ Մխիթարյանին. «Արսենալի» մեկնարկային կազմը «Սպորտինգի» հետ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում վաղը Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կմրցի «Սպորտինգի» հետ: Հոկտեմբերի 25-ին այս թիմերի միջև Լիսաբոնում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր անգլիական թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: 4-րդ տուրից հետո «Արսենալը» 9 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով «Սպորտինգին»: Վաղը հաղթելու դեպքում Ունայ էմերիի ֆուտբոլիստները խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ կապահովեն առաջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ առաջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել էր Պոլտավայի «Վորսկլային», իսկ երկրորդ տուրում Բաքվում 3:0 հաշվով առավելության հասել «Ղարաբաղի» նկատմամբ:

Բուքմեյքերները առաջիկա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Արսենալին»՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1.3 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 5.3, իսկ պորտուգալական թիմի հաղթանակը՝ 8.7 գործակցով: Սպասվում է, որ վաղը Ունայ Էմերին կրկին կպայքարի ոչ օպտիմալ կազմով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» ծանր հանդիպում անցկացրեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Լիվերպուլի» հետ: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում լոնդոնյան ակումբը խնդիրներ չի ունենա, ուստի այս պահին Էմերիի համար գլխավոր մրցաշարը Պրեմիեր լիգան է, որտեղ «Արսենալը» լուրջ հավակնություններ ունի:

Նոյեմբերի 11-ին Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցելու է «Վուլվերհեմփթոնի» հետ և հաղթանակի դեպքում կարող է մոտենալ լավագույն եռյակին: 11-րդ տուրից հետո Էմերիի թիմը 23 միավորով 5-րդն է և ընդամենը մեկ միավորով է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Տոտենհեմին»: 3-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլն» ունի 27 միավոր:

Բրիտանացի վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ «Սպորտինգի» դեմ Էմերին կնախընտրի 4-2-3-1 դասավորությունը: Մասնավորապես, դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Սոկրատիսն ու Հոլդինգը: Աջ եզրում կգործի Լիխշտայները, իսկ ձախ եզրում՝ Կոլաշինացը: Հենակետային գոտում կլինեն Ջական և Գենդուզին: Կիսապաշտպանության աջ եզրում էլ հանդես կգա Իվոբին, իսկ ձախ եզրում՝ Ուելբեքը: Ենթահարձակվողի պարտականությունները կկատարի Ռեմսին, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Օբամեյանգը: Այս տարբերակի համաձայն՝ Էմերին հանգստանալու հնարավորություն կտա աջ պաշտպան Բելերինին, կենտրոնական պաշտպան Մուստաֆիին, հենակետային կիսապաշտպան Տորեյրային, կիսապաշտպանության առաջատար Օզիլին, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ինչպես նաև հարձակվող Լակազետին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Լիվերպուլի» հետ խաղում «Արսենալի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ խաղակեսի միջնամասում:

Որոշ կանխատեսումների համաձայն՝ վաղը Էմերին կարող է խաղը սկսել էլ ավելի թույլ կազմով: Շատերը վստահ են, որ իսպանացի մասնագետը կրկին հնարավորություն կտա 18-ամա կիսապաշտպան Սմիթ-Ռոուին, որն արդեն հասցրել է աչքի ընկնել Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ գրավելով «Ղարաբաղի» դարպասը:

Հնարավոր է, որ մեկնարկային կազմում տեսնենք նաև Մխիթարյանին: Էմերին շարունակ վստահում է հայ ֆուտբոլիստին և հնարավորություն տալիս դրսևորվելու: Դրա ապացույցը «Լիվերպուլի» հետ խաղում Մխիթարյանի մեկնարկային կազմում լինելն էր: Այս խաղից առաջ մասնագետների 90 տոկոսը վստահ էր, որ Հայաստանի հավաքականի ավագը չի լինի «Արսենալի» մեկնարկային կազմում: «Լիվերպուլի» դեմ խաղում Մխիթարյանը մոտ էր հաջողությանը, և ինչ-որ տեղ բախտը չբերեց: Չոր հանդիպումների շարքն ընդհատելու դեպքում վստահ ենք, որ Մխիթարյանը կցուցադրի այլ որակի ֆուտբոլ: «Սպորտինգի» հետ հանդիպումը կրկին հնարավորություն է մեր կիսապաշտպանի համար, և հուսով ենք, որ այս անգամ Մխիթարյանին այնուամենայնիվ կհաջողվի գոլի հեղինակ դառնալ:

Նոյեմբերի 11-ին կայանալիք «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանը միանալու է Հայաստանի ազգային հավաքականին, որը Ազգերի լիգայի շրջանակներում խմբային փուլի վերջին երկու հանդիպումներն է անցկացնելու՝ նոյեմբերի 16-ին հյուրընկալվելով Ջիբրալթարին և նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնին: Ցանկալի է, որ Պրեմիեր լիգայի փոքրիկ դադարից առաջ Մխիթարյանը ցուցադրի տպավորիչ խաղ: Վերջին անգամ մեր ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում գոլի հեղինակ է դարձել օգոստոսի 18-ին Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Չելսիի» հետ մրցավեճում: Երկու ամիս շարունակ գոլ չխփելու հետևանքով Մխիթարյանը որոշակիորեն կորցրել է վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Նման խնդրի առաջ կանգնում են գրեթե բոլոր ֆուտբոլիստները: Ինչևէ, «Արսենալ»-«Սպորտինգ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում