Սանկտ-Պետերբուրգում ավարտվեց Չիգորինի հիշատակին նվիրված խոշոր միջազգային մրցաշարը:
Հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի 301 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 29 գրոսմայստեր:
Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Վահե Դանիելյանը, Հովհաննես Հակոբյանը և վարպետության թեկնածու Մարիամ Մկրտչյանը: Մրցաշարի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Իդանի Պույան, ով վաստակեց 8 միավոր: Սամվել Տեր-Սահակյանն իր ակտիվում գրանցեց 7 միավոր, կիսեց 3-13-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 5-րդ տեղը:
Արման Միքայելյանը վաստակեց 6, Վահե Դանիելյանը՝ 5.5, Հովհաննես Հակոբյանը՝ 5, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր: