Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Օսիպյանը «ծռերին» ցույց տվեց իրենց տեղը

Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև:

Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը ևս դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել, օրինակ՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները։ «Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին, ու այս պահի դրությամբ համաներման տեքստվում նշված է, որ թե՛ պատանդների, թե՛ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել։ Համաներման տեքստն ինձ բավարարում է։ Ես էլ այդ ժամանակ պատանդ եմ եղել», -նկատել է նա։

Օսիպյանի այսօրվա պատասխանն ավելի քան հստակ է ու տարընթերցումների տեղիք չի տալիս․ նա ըստ էության դեմ է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների համաներմանը։ Ընդ որում՝ ոստիկանապետը ոչ միայն համերաշխվել է զոհերի հարազատներին, այլև խոսել է որպես իշխանության, համակարգի ներկայացուցիչ։ Նա կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր հանցագործ պետք է պատժվի՝ հստակ հասկացնելով, թե որ կատեգորիային է դասում «ծռերին»։

Օսիպյանի կարծիքն ուշագրավ է մի քանի ամիս առաջ նրա արտահայտած դիրքորոշումների համատեքստում, երբ ոստիկանապետը հրաժարվել էր անգամ որակել «ծռերի» արարքը՝ արժանանալով նաև «Առաջին լրատվական»-ի խիստ քննադատությանը։

Այն ժամանակ էլ մեր համար հստակ էր, որ Օսիպյանը գուցե ունի իր անձնական տեսակետը, որը շատ ավելի մոտ է նրա այսօրվա դիրքորոշմանը, սակայն այն չի բարձրաձայնում՝ չհակադրվելու համար այն համատեքստին, որը գերիշխող է քաղաքական իշխանության շրջանում։ Այդպիսին է Օսիպյանի տեսակը ու դրա մեջ դատապարտելի բան չկա․ նա սպայի կատարող տեսակ է, որը կարծում է, թե ինքը չպետք է վիճարկի իշխանության կայացրած քաղաքական որոշումները։

Ըստ այդմ՝ որոշակիորեն կարող ենք ասել, որ ամիսների ընթացում իշխանության կարծիքը «ծռերի» նկատմամբ փոխվել է, ինչը թույլ է տալիս, որ այսօր ոստիկանապետը կտրուկ արտահայտվի «ծռերի» վերաբերյալ։

Քաղաքական բռնության մերժումը եղել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության կարևոր սկզբունքներից մեկը ու այս առումով՝ արժեքային հարթության վրա վարչապետը «ծռությանը» մերժել է վաղուց։ Այնուամենայնիվ, հեղափոխության հաղթանակից հետո Փաշինյանը հետևողականորեն իրականացրեց քայլեր, ինչը պետք է բերեր հասարակական համերաշխության հաստատմանը, ու հենց այդ տրամաբանության համատեքստում ազատ արձակվեցին կալանավորված «ծռերը»՝ բացի ոստիկանների սպանություններն անմիջականորեն կատարած անձանցից։ Ընդ որում՝ նման աննախադեպ քաղաքական քայլի Փաշինյանը գնաց իր հեղինակության, վարկանիշի հաշվին, որովհետև անգամ հեղափոխության ակտիվ կողմնակիցների մի մեծ հատվածը կարծում էր, որ պետությունն իրավունք չունի մարդասիրություն և հանդուրժողականություն ցուցաբերել ահաբեկչության նկատմամբ։

Սակայն Փաշինյանի հումանիզմը ու հեղափոխության մեծահոգությունը, ըստ ամենայնի, «ծռերը» համարեցին թուլության նշան՝ պարբերաբար առաջ քաշելով արմատական պահանջներ, շանտաժի լեզվով խոսելով իշխանությունների հետ, ի վերջո՝ կուսակցության անվանումը նույնացնելով ՊՊԾ գունդը գրաված խմբի անվան հետ ու անուղղակիորեն հասկացնելով, որ հենց ՊՊԾ գնդի գրավումն է իրենց հիմնական հաղթաթուղթը։

Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված համաներման տեքստով իշխանությունը Ժիրայր Սեֆիլյանի թիմին հասկացրեց, որ ցանկության դեպքում «ծռերը» դարձյալ կարող են հայտնվել բանտում՝ առնվազն վերջիններիս քաղաքական ախորժակը զսպելու նպատակով։
Այսօր Վալերի Օսիպյանն այդ մասին խոսել է ավելի հանրամատչելի հայերենով՝ «ծռերին» ցույց տալով իրենց տեղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում