Լեւոն Արոնյանը 2011 թ. սեպտեմբերի 1-5-ը Մոսկվայում կմասնակցի Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցաշարին, որը կանցկացվի արագ եւ կայծակնային խաղի կանոններով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը:
Նույն օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում կընթանա Բոտվիննիկի հիշատակին նվիրված նաեւ կանանց մրցաշար, որին կմասնակցի Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհու մրցակիցները կլինեն Վիկտորյա Չմիլիտեն, Համփի Կոներուն եւ Տատյանա Կոսինցեւան: