Երեկ Barrett-Jackson ավտոմեքենաների ավանդական աճուրդում ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում վաճառվել է Ferrari F300-ը, որով 1998թ. երթևեկել է Միխայել Շումախերը: Լեգենդար ավտոարշավորդն այդ մեքենայի ղեկին աշխատել է 38 անգամ: Մեքենան գտնվում է իդեալական վիճակում:
Նախքան աճուրդի մեկնարկը դահլիճում բուռն ծափահարություններ են հնչեցվել Շումախերի պատվին: Դրանով ներկա գտնվողներն իրենց աջակցությունը հայտնեցին լեգենդար գերմանացուն, ով դեկտեմբերի 29-ից գտնվում է Գրենոբլի հիվանդանոցում` Ալպերում լեռնադահուկով սահելու ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով:
Արդյունքում գնորդը, ում անունը չի հրապարակվում, պատմական մեքենան ձեռք է բերել 1.7 մլն դոլարով: