Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նարինջ «քցողներն» ու «Երևան Սիթի»-ի սպանությունը. ի՞նչ կապ կա

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի շուկայի տարածքում կատարված սպանությունից հետո ուշագրավ պատմություններ են ջրի երես դուրս գալիս… Որոշ անձանց մինչ օրս հետաքրքրում է՝ դա նարինջ «քցողների» հետ կապ ունե՞ր…

Մինչ ուշագրավ և առեղծվածային պատմությանն անցնելը՝ հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 11։50-ի սահմաններում, «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 60-ամյա Լևոն Ասատրյանը: Դանակով կտրել էին նրա պարանոցը և մի քանի հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, որոնց հետևանքով տուժողը մահացել էր:

Ավելի ուշ պարզվեց և մեղադրանք առաջադրվեց 51-ամյա Սերգեյ Վարդանյանին՝ դիտավորյալ սպանության համար (ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով): Ըստ մեղադրանքի՝ մշտական աշխատանք չունենալով, Սերգեյ Վարդանյանը երևանյան տարբեր շուկաներում զբաղվել էր կոշիկի ներդիրների վաճառքով:

2017 թ. դեկտեմբերի կեսերին՝ դեպքից մոտ երկու շաբաթ առաջ, Սերգեյ Վարդանյանը կոշիկի ներդիրներ վաճառելու նպատակով գնացել էր Նորքի 1-ին զանգվածում գործող շուկա, որի 1-ին հարկում գտնվող առևտրի տաղավարներից մեկում տուժողի կնոջը՝ Ջուլիետային, խնդրել էր կշռել իր մոտ եղած ներդիրները: Ջուլիետան մերժել էր՝ ասելով, թե կշեռքն անսարք է: Այդ պատճառաբանությունից Սերգեյ Վարդանյանը զայրացել էր և վիճաբանել Ջուլիետայի ամուսնու՝ գործով տուժող Լևոն Ասատրյանի հետ: Վիճաբանողները միմյանց հայհոյել ու հարվածներ էին հասցրել, շուկայի աշխատողը Սերգեյ Վարդանյանին դուրս էր բերել շուկայից: Սակայն վերջինս, հնչեցված հայհոյանքներն ընդունելով որպես իր ծնողին հասցեագրված վիրավորանք, որոշել էր վրեժ լուծել և դեպքի օրը գնացել էր շուկա, նստել մի փոքր հեռվում գտնվող տաղավարներից մեկում, սուրճ խմել, ծխել, իսկ հետո մոտեցել ու սպանել Լևոն Ասատրյանին:

Հաստատված այս մեղադրանքին ու դատարանում քննվող գործին զուգահեռ, սակայն, ուշագրավ լուրեր են պտտվում Երևանի գյուղատնտեսական շուկաներից մեկում կատարված մի առեղծվածային դեպքի մասին:

«Չար լեզուներն» ասում են, որ դեռևս 2017-ի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին մի կասկածելի անձ է հայտնվել Երևանի գյուղատնտեսական մեծ շուկաներից մեկի պահեստապետի մոտ: Անհայտ անձը ներկայացել է որպես ղարաբաղցի, ասել, որ ինքը սուպերմարկետների մեծ ցանց է կառուցել Ստեփանակերտում, և իրեն շտապ անհրաժեշտ է շատ մեծ քանակի՝ մի քանի միլիոն դրամի լավորակ նարինջ: Որպեսզի մերժումը բացառվի, առաջարկել է շուկայում իրացվող գնից շատ ավելի բարձր, ձեռնտու գին: Պահեստապետն էլ, գնից ու ակնկալվող եկամտից ոգևորված, ընդամենը մի քանի ժամվա մեջ կարողացել է ամբողջ շուկայի նարինջ ներկրողներից հավաքել պահանջված խմբաքանակը՝ պայմանով, որ գումարը կտա հաջորդ օրը՝ ապրանքը գիշերով իրացնելուց հետո:

Մարդիկ ուրախացել են, վստահել, տվել իրենց ֆուռերով ապրանքը և սպասել, որ փողը ստանան ու գնան Ամանորի նախաշեմին նոր խմբաքանակ բերելու…

Պայմանավորված օրը և ժամին՝ ուշ գիշերով, պահեստապետի մոտ է հայտնվել նարնջի պատվիրատու «ղարաբաղցին»: Ապրանքի գումարը՝ մի քանի միլիոն դրամը, տվել է պահեստապետին, պահեստավորված ապրանքը բարձել է մեքենաները և «կորել»: Նրա հեռանալուց հետո՝ մոտավորապես 1 ժամվա ընթացքում, անհայտ անձինք ներթափանցել են պահեստ, հարձակվել պահեստապետի վրա, հարվածել են գլխին ու հափշտակել մոտը եղած ամբողջ գումարը: Այսինքն՝ գումարի առկայության մասին տեղեկացված անձինք են եղել: Ուշքի գալուց հետո պահեստապետը կորցրել է գլուխը՝ հասկանալով, որ եթե հանցագործին կամ հանցագործներին չգտնեն, այդ գումարն իր «վզով է» մնալու:

Այստեղ տարօրինակն այն է, որ հանցագործին գտնելու հարցում անհրաժեշտ շահագրգռվածություն չի ցուցաբերել տվյալ շուկայի սեփականատերը կամ տնօրինությունը: Կասկած կա, որ ոստիկանություն էլ չեն դիմել: Նույնիսկ տեղադրված տեսախցիկների միջոցով հնարավոր չի եղել պարզել հարձակվողներին:

Երբ պահեստապետը հույսը կտրել է շեֆերից, նա և նարինջ ներկրողները, ովքեր իրենց շարժական ու անշարժ գույքը գրավ դնելով՝ փողը ներդրած են եղել գործի մեջ ու փաստորեն անվերադարձ կորցրել, սեփական «հետաքննությունն» են սկսել՝ հասկանալով, որ այդ մեքենաները չէին կարող անհայտ «ղարաբաղցու» հետ հօդս ցնդել ամեն քայլափոխի տեղադրված տեսախցիկների պարագայում:

Հետաքրքրվել են ստեփանակերտցիներից, թե «ղարաբաղցու» մատնանշած վայրում և ընդհանրապես՝ Արցախի մայրաքաղաքում կա՞ այդպիսի սուպերմարկետ կամ ցանց: Պարզվել է՝ դեռ գոյություն չունի, նոր պետք է կառուցվի, բայց այդ կասկածելի անձի անվան հետ կապ չունի:

Փաստորեն, նարնջով բեռնված մեքենաները Ղարաբաղ չեն ուղևորվել, արագաչափերի, տեսախցիկների տեսադաշտում չեն հայտնվել: Նարինջ ներկրողների համար ակնհայտ է դարձել, որ իրենք «քցված են», և կասկածի սլաքն ուղղվել է ներքին շուկայի շահագրգիռ «խաղացողների» կողմը, ովքեր կարող էին ներքին պայմանավորվածություն ունենալ շահագրգիռ մեկ այլ կողմի հետ՝ անհատ ներկրողներին դուրս մղելու և գումարը կիսելու ակնկալիքով:

Հնարավոր բոլոր վայրերում սկսել են փնտրել նկարագրված արտաքինով «ղարաբաղցուն»… Հայտնի չէ՝ գտել են, թե ոչ, սակայն այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել «Երևան Սիթի»-ի սպանությունը: Ուստի մարդկանց մինչ օրս հետաքրքրում է՝ դա կապ ունի՞ նարինջ «քցողների» դեպքի հետ, որի մասին ընդհանրապես ինֆորմացիայի արտահոսք չի եղել: Այն կարծես լավ թաքցրել են որոշակի հնարավոր նկատառումներից ելնելով:

Գուցե ժամանակագրական առումով զուգադիպություն է, բայց կան մի քանի «բայց»-եր՝ ելնելով ներքին շուկայում խաղացող անձանց շահերից և տեսակից, որոնք գոնե տեսականորեն չեն հերքում նշված վարկածը կամ դրա ճշմարտացիությունը՝ թեկուզ տրամաբանության և Հայաստանում առկա իրողություններից:

Բանն այն է, որ 2017թ. դեկտեմբերից մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարից, սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ գյուղատնտեսական մեծ շուկաներից մեկի տիրոջ՝ ծանր հանցագործության համար դատապարտված որդուն պատրաստվում են ներում շնորհել կլորիկ գումարի դիմաց: Եվ լուրեր են շրջանառվում, որ նա ազատության մեջ է արդեն մի քանի ամիս, բայց առանց իրավական հիմքի…

Այժմ՝ հարց. ո՞վ է այդ անձը և ի՞նչ կապ կարող է լինել «ռեմիքս» ճանապարհով աճած օլիգարխ ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ու նրա ընտանիքին պատկանող սուպերմարկետի միջև՝ որպես սպանության վայր…

Հ.Գ. Նարինջ ներկրողներ, զգուշացեք, սեզոնը բացվում է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում