Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի Կովկասի ամենամյա առաջնությունը: Անդրանիկ Հակոբյանի ղեկավարած «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» մարզիկները, հաջող մասնակցելով այդ առաջնությանը, գրանցեցին հետևյալ արդյունքները.
1-ին պատվո հորիզոնականը զբաղեցրին 6 մարզիկ՝ Վահագն Հակոբյանը, Աբրահամ Թարվերդյանը, Էրիկ Գևորգյանը, Սարգիս Բադալյանը, Արեգ Սարիբեկյանը և Ռուզաննա Մխիթարյանը:
Եվս 4 մարզիկ զբաղեցրեց 2-րդ և 10 մարզիկ 3-րդ տեղ: «Լավագույն նոկաուտիստ» կոչմանն արժանացավ ՀՀ ազգային բանակի ներկայիս զինծառայող Մհեր Գևորգյանը: Այս մրցաշարի հաղթողները, ինչպես միշտ, անվճար հիմունքներով կմասնակցեն դեկտեմբերի 6-9-ը Բուլղարիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը: