Իտալիայի հարկային ծառայությունները որս են սկսել նորաձևության բրեդների տերերի նկատմամբ՝ աշխարհահռչակ կուտուրիեներին կասկածելով ֆինանսական խարդախությունների մեջ: «Գոլոս Ռոսիի» հետ հարցազրույցում իրավիճակը մեկնաբանել է Ֆրանչեսկո Բերտոլետտին՝ Bertoletti 1882 նորաձևության տան ղեկավարը:
Prada-ի ղեկավարները՝ դիզայներ Միուչա Պրադան ու նրա ամուսինը՝ Պատրիսիո Բերտելլին, հայտնվել են հետաքննության ուշադրության կենտրոնում՝ գրեթե 1 մլրդ եվրո հարկերից խուսափելու մեղադրանքով:
Անցած տարի նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբանայի հետ. Միլանի դատարանը նրանց դատապարտել էր 20 ամսվա ազատազրկման ու 400 մլն եվրո տուգանքի:








































