Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ լեգենդը հանձնվում է. հայազգի թենիսիստի ֆենոմենը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը փառահեղ հաջողություն գրանցեց: ATP «Master 100» Փարիզի հեղինակավոր մրցաշարի եզրափակչում Խաչանովը հաղթող ճանաչվեց: Ընդ որում, եզրափակչում 22-ամյա Խաչանովը 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ համաշխարհային թենիսի լեգենդներից սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:

Հայազգի թենիսիստը հայտնվել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նշվում է, որ Խաչանովը ֆենոմենալ երիտասարդ է, որը անհավանական կերպով ուղղակի ստիպեց հանձնվել լեգենդին: Ի դեպ, Կարեն Խաչանովն առաջին անգամ հաղթեց «Master» կարգի մրցաշարում:

Արդեն 10 տարի Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներին չէր հաջողվում հաղթել այս կարգի մրցաշարերում: Վերջին անգամ՝ 2009 թվականին, ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյին էր հաջողվել հաղթել Շանհայում տեղի ունեցած «Master» կարգի մրցաշարում: Ըստ մասնագետների՝ հայազգի թենիսիստը Փարիզում ոչ թե բարձրակարգ կամ բալանսավորված, այլ ֆանտաստիկ խաղ է ցուցադրել: Այս տարի Խաչանովը համաշխարհային թենիսի թոփ-10-ը ներկայացնող ներկայացուցիչների հետ պայքարում 11 մրցավեճում 10 պարտություն էր կրել: Փարիզյան մրցաշարում մինչև եզրափակիչ հասնելը՝ նա պայքարից դուրս էր թողել լավագույն 3 թենիսիստների լավագույն տասնյակից՝ ամերիկացի Ջոն Ինզերին, Գերմանիան ներկայացնող Սաշա Զվերևին, ինչպես նաև ավստրիացի Դոմնիկ Տիմին:

2018 թվականը արդեն իսկ լավագույնն է 22-ամյա Խաչանովի համար: Մինչ «Master 100» -ը՝ նա արդեն երկու անգամ հաղթել էր ATP դասի մրցաշարերում: Մինչ այս Խաչանովին մեկ տարվա ընթացքում լավագույն դեպքում հաջողվել էր առաջին տեղը զբաղեցնել ընդամենը մեկ մրցաշարում: Բուքմեյքերները Խաչանով-Ջոկովիչ մրցավեճում բացահայտ ֆավորիտ էին համարում սերբ թենիսիստին: Վնասվածքից հետո շարք վերադառնալով՝ Ջոկովիչը շարունակել էր տպավորիչ մրցելույթներն ու արժանիորեն գլխավորեց ATP-ի դասակարգման աղյուսակը: Խաչանովի հետ հանդիպումից առաջ Ջոկովիչը 22 անընդմեջ հաղթանակ էր տարել: Ավելին, սերբ թենիսիստը երեք անգամ անընդմեջ հաղթել էր ATP-ի մրցաշարերում, որոնցից մեկը՝ Մեծ սաղավարտի ԱՄՆ բաց առաջնությունում:

Վերջին անգամ Խաչանովն ու Ջոկովիչը հանդիպել էին Մեծ սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակչում: Այս մրցավեճում Ջոկովիչն առանց դժվարության հաղթել էր 6:4, 6:2, 6:2 հաշվով: Հայ թենիսիստին հաղթելու դեպքում Ջոկովիչը 33-րդ անգամ կարիերայի ընթացքում առաջինը կլիներ «Master» կարգի մրցաշարում և, նոր ռեկորդ սահմանելով, կգերազանցեր իսպանացի Ռաֆայել Նադալին: Խաչանովն առաջին անգամ էր ելույթ ունենում նման մակարդակի մրցաշարի եզրափակչում և հանդիպման սկզբում ոչ այնքան վստահ էր գործում: Ջոկովիչը վստահորեն միավորներ էր վաստակում, և թվում էր, թե սերբ թենիսիստը հեշտ հաղթանակ կտանի: Հաղթահարելով լարվածությունը՝ Խաչանովը առաջին սեթի միջնամասում ֆանտաստիկ կերպով բեկեց պայքարի ընթացքը: Առաջին սեթում հաղթելուց հետո Խաչանովը էլ ավելի վստահ սկսեց գործեց և 2-րդ սեթի 3-րդ գեյմում հաղթեց մրցակցի մատուցման ժամանակ: Դրանից հետո Ջոկովիչը վերջնականապես կորցրեց խաղի թելը:

Սա Խաչանովի գլխավոր հաղթանակն էր կարիերայի ընթացքում, ինչի շնորհիվ համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրացավ 11-րդ հորիզոնական: «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Նովակին ծանր վնասվածքից հետո փայլուն վերադարձի համար: Վաղը նա կգլխավորի դասակարգման աղյուսակը: Դու մեծ չեմպիոն ես: Ես միշտ հպարտացել եմ քո խաղով, ու հիմա քեզ հետ կորտում գտնվելն ուղղակի աննկարագրելի էմոցիաներ է պարգևել ինձ: Ի սրտե շնորհավորում եմ քեզ ու քո թիմին: Շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս ու թիմին ծանր աշխատանքի համար: Մրցաշրջանը նման կերպով ավարտելն ուղղակի երազանք է շատ թենիսիստների համար: Հուսով եմ՝ հետագայում կկարողանամ ռեյտինգով շրջանցել Նովակին: Գիտեմ, որ դա շատ դժվար է, բայց ամեն դեպքում կփորձեմ դա անել»,- մրցավեճից հետո ասել է Կարեն Խաչանովը:

Վերջինս ծնվել է Մոսկվայում, նրա հայրը՝ Աբգար Խաչանովը, զբաղվել է վոլեյբոլով և աչքի ընկել բարձրակարգ խաղով: 2013 թվականին Խաչանովը հաղթող է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով ռուսական թենիսի գլխավոր հայտնություններից մեկը: Հայազգի թենիսիստը Ռուսաստանի ամենաերիտասարդ ներկայացուցիչն է, որը հանդես է եկել ATP դասի մրցաշարերում: Մասնավորապես, 17 տարեկան և 157 օրականում Խաչանովը նորամուտն է նշել նման մակարդակի մրցաշարերում: 2016 թվականին Խաչանովն առաջին անգամ հաղթել է ATP մրցաշարում:

Այսօր արդեն հայ թենիսիստը մոտ է աշխարհի լավագույն թենիսիստների լավագույն տասնյակում ընդգրկվելուն: Փորձագետները վստահ են, որ այս ոգով շարունակելու դեպքում եկող տարի Խաչանովը կարող է դառնալ համաշխարհային թենիսի գլխավոր ֆիգուրներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում