Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը ATP «Master 100» Փարիզի մրցաշարի եզրափակիչում հաղթեց Նովակ Ջոկովիչին:
Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 22-ամյա Խաչանովը 7:5, 6:4 հաշվով գերազանցեց աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին:
Կարեն Խաչանովն առաջին անգամ հաղթեց «Master» կարգի մրցաշարում: 2009 թվականից ի վեր նա Ռուսաստանը ներկայացնող առաջին մարզիկն է, ով հաղթում է այս կարգի մրցաշարում: