Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Մի հոգու հետ սեքսը՝ 8-10 հազար դրամ. Թուրքիայում հայաստանցի կինը 50/50-ով հայ կանանց է մատակարարել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Գոհարիկ Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Այս գործն արդեն երկրորդ պտույտն է կատարում դատական ատյաններում:

Գործը սկզբում քննվել, ու դատավճիռ էր կայացվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Այդ դատավճիռը ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից բողոքարկվել էր, ու վերաքննիչ քրեական դատարանը, մասնակիորեն բավարարելով բողոքն ու բեկանելով դատավճիռը՝ գործն ըստ ընդդատության ուղարկել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել, ու դատավճիռ է կայացվել Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ :

Ներկայումս այդ դատավճիռն էլ բողոքարկվել է գործով մեղադրող դատախազ Ա. Մաթևոսյանի կողմից:

47-ամյա Գոհարիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 –րդ մասի 5-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գոհարիկը նպաստել է հայ մարմնավաճառուհիների կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելուն:

Գոհարիկը 1993 թվականին ամուսնացել էր նոյեմբերյանցի երիտասարդի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, նրանք արդեն չափահաս են:

Ամուսնությունից ու երեխաներ ունենալուց կարճ ժամանակ անց Գոհարիկն ամուսնալուծվել է, երեխաները մնացել են նրա խնամքին:

Գոհարիկը բազմիցս մեկնել է Թուրքիա՝ այնտեղ բնակվող քրոջ մոտ: Հետագայում Գոհարիկն էլ է մշտական բնակություն հաստատել Թուրքիայի Սպարտա քաղաքում:

Նա ծանոթացել է հայ մարմնավաճառուհիներ Քրիստինեի, Գյուլնարայի հետ: Մինչ այդ՝ Քրիստինեն իր ընկերուհի Ժաննայից իմացել էր, որ նա մարմնավաճառությամբ զբաղվելու համար մեկնում է Թուրքիա, և այնտեղ նրան օգնում՝ հաճախորդներով ապահովում է Գոհարիկ Ք.-ն: Քրիստինեն նույնպես ցանկություն է հայտնել Ժաննայի հետ Թուրքիա մեկնել և նույն գործով զբաղվել:

Պայմանավորվածության համաձայն Քրիստինեն ու Ժաննան 2015-2016 թվականների ընթացքում մի քանի անգամ մեկնել են Թուրքիա, նրանց դիմավորել է Գոհարիկ Ք.-ն:

Վերջինս Քրիստինեին ծանոթացրել է «աշխատանքային պայմաններին», և առաջին օրվանից Քրիստինեն զբաղվել է մարմնավաճառությամբ:

Հաճախորդներին ապահովել է Գոհարիկը՝ Քրիստինեի ու Ժաննայի վաստակած գումարից հանելով կոմունալ ծախսերը, իսկ մնացած գումարը մարմնավաճառուհու և իր միջև բաժանելով հավասարաչափ:

Հետագայում Քրիստինեն Թուրքիա՝ Գոհարիկի մոտ մեկնել է նաև առանց Ժաննայի:

Հերթական անգամ Քրիստինեն զանգել է Գոհարիկին ու ասել է, որ հետը Թուրքիա է տանելու նաև ընկերուհուն՝ Գյուլնարային:

Գոհարիկ Ք.-ն 2016 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 29-ը և 2016 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը Քրիստինեին ու Գյուլնարային հյուրընկալել է Սպարտայում գտնվող իր տանը ու նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ ապահովել է հաճախորդներով, նրանց աշխատած գումարներից հանել է կոմունալ ծախսերը, իսկ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի հիսուն տոկոսը վերցրել է ինքը՝ այդ կերպ նա գույքային օգուտ է ստացել:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը Սպարտայի իր տանը Գոհարիկը հյուրընկալել է Գյուլնարային, իսկ 2015 թվականի մարտի 15-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում 3 անգամ հյուրընկալել է Քրիստինեին, նրանց ապահովել է հաճախորդներով՝ նույն պայմաններով:

Գոհարիկ Ք.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո մեկնելով Թուրքիա, բնակություն է հաստատել Սպարտա քաղաքում: Խնամել է մեծահասակների ու միայն այդ ճանապարհով է գումարներ վաստակել:

2015 թվականին իրեն զանգել է ծանոթ Ժաննան ու ասել է, թե Սպարտայում է, ցանկանում է հանդիպել: Ժաննան եկել ու իր հետ բերել է ընկերուհուն՝ Քրիստինեին: Վերջինիս ինքը չէր ճանաչում:

Ժաննան ասել է, թե եկել է Թուրքիա՝ մեծահասակներ պահելու: Քանի որ նրանք իր հայրենակիցներն էին, այդ պահին գիշերելու տեղ չունեին, տեղավորել է իր տանը, որը պատկանում էր մի թուրք տարեց կնոջ: Նրանք մի քանի օր մնացել ու գնացել են:

Որոշ ժամանակ անց իր տուն է եկել Քրիստինեն՝ ընկերուհու՝ Գյուլնարայի հետ: Նա ասել է, թե Ժաննան հեռու է գնացել, իրենք մնալու տեղ չունեն, խնդրել են, որ մի քանի օր մնան իր տանը: Խղճահարությունից ելնելով՝ ինքը համաձայնել է:

Մի քանի օր մնացել ու գնացել են:

Հետո ինքը նրանցից ոչ մի տեղեկություն չի ունեցել:

Որոշ ժամանակ անց իր ընտանիքի անդամներից, ովքեր Հայաստանում էին ապրում, իմացել է, որ ոստիկանությունից իրեն են փնտրում: Իր հայաստանյան տանը կատարվել է խուզարկություն: Ինքն այդ մասին իմանալով՝ կամովին եկել է Հայաստան ու ներկայացել է քննության:

Ինքը տեղյակ չի եղել՝ Քրիստինեն ու Գյուլնարան ինչ նպատակով էին եկել Թուրքիա: Ինքը նրանց չի կանչել, չի իմացել, որ նրանք մարմնավաճառներ են, որևէ կերպ չի նպաստել նրանց կողմից Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվելուն:

Դատարանում Գոհարիկը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, հարցերին պատասխանելուց:

Վկա Քրիստինեն հայտնել է, որ ամուսնալուծված է, ունի… յոթ երեխա: Նրանց գոյությունն ապահովելու համար մի քանի տարի զբաղվել է մարմնավաճառությամբ Երևանի Ծերեթելի կոչվող հատվածում:

Ժաննան իր ընկերուհին էր: 2015 թվականին զրույցի ժամանակ Ժաննան ասել է, թե Թուրքիայում է մարմնավաճառությամբ զբաղվում և ավելի մեծ գումարներ է աշխատում: Նա առաջարկել է միասին գնալ Թուրքիա: Ինքը համաձայնել է: Ժաննան հեռախոսով պայմանավորվել է Թուրքիայում ապրող ընկերուհու՝ Գոհարիկի հետ:

Իրենք երթուղային ավտոբուսով մեկնել են Վրաստան, այնտեղից՝ Սպարտա: Դիմավորել է Գոհարիկը: Նա իրեն բացատրել է գործի «պայմանները»: Ինքը համաձայնել է:

Գոհարիկը իրենց հաճախորդներով է ապահովել, իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ են ունեցել, իրենց վաստակած գումարից Գոհարիկը հանում էր կոմունալ ծախսերը, մնացած գումարը բաժանում էր հավասարաչափ:

Յուրաքանչյուր հաճախորդի հետ կենակցելը կարող էր արժենալ ՀՀ դրամով՝ 8-10 հազար դրամ:

Հիմնականում իրենց հաճախորդները թուրք են եղել: Իրենց անձնագրերը իրենց մոտ էին, իրենց տեղաշարժի վրա արգելք դրված չէր:

Գումար են աշխատել, վերադարձել են Հայաստան: Նույն նպատակով ինքը Սպարտա՝ Գոհարիկի մոտ է գնացել նաև առանց Ժաննայի՝ Գյուլնարայի հետ:

Մարմնավաճառությամբ զբաղվել են Սպարտայի «Շարքի գարաժ» կոչվող բնակավայրում: Այդ ընթացքում Գոհարիկի տանը չեն ապրել, իսկ Գոհարիկը ոչ մի ծեր կնոջ չի խնամել, նա գումար է աշխատել՝ իրենց հաճախորդներ ապահովելով: Իրեն Գոհարիկի մոտ տարել է Ժաննան, ինքն էլ իր հերթին նրա մոտ է տարել Գյուլնարային:

Դատարանում Քրիստինեն ասել է, թե ինքը չորս անգամ է գնացել Թուրքիա, աշխատել է մոտ 1000 դոլարի չափ գումար: Հանդիպումները հաճախորդների հետ Գոհարիկն է կազմակերպել՝ իրենք լեզու չգիտեին: Տղամարդիկ զանգել են Գոհարիկին, իրենք հյուրանոց գնացել-եկել են մեքենայով ՝ մեկ ժամով: Մեկ ժամը արժեր թուրքական 50 միլիոն, որը հայկական դրամով կազմում է 9-10 հազար դրամ: Ինքն իրեն լավ է զգացել, յոթ երեխա ունի, նրանց պահել էր պետք: Իրենք գումարը Գոհարիկի հետ «կիսվել են հիսուն-հիսուն»՝ հանելով կոմունալները, տան վարձը և այլն:

Իրենց ու Գոհարիկի միջև վիճաբանություն չի եղել: Ինքը չի ուզում, որ Գոհարիկը պատասխանատվության ենթարկվի՝ նա իրենց չի ստիպել, իրենք իրենց կամքով են գնացել:

Գյուլնարան հայտնել է, որ շուրջ 10 տարի Երևանի Ծերեթելիում զբաղվել է մարմնավաճառությամբ: Քրիստինեին ճանաչում է վեց տարի՝ նույն վայրում են մարմնավաճառությամբ զբաղվում:

Մի անգամ Քրիստինեի հետ զրույցում ասել է, թե պարտքեր ունի, կարգին գործ չկա: Քրիստինեն պատմել է, որ Թուրքիայում Գոհար անունով ընկերուհի ունի, գնում է նրա մոտ, այնտեղ է զբաղվում մարմնավաճառությամբ, գումարի մի մասը տալիս է նրան, մնացած գումարով վերադառնում է Հայաստան: Քրիստինեի առաջարկով ինքն էլ է համաձայնել մեկնել Թուրքիա՝ նույն աշխատանքը նույն պայմաններով կատարելու:

2016 թվականի մարտին Քրիստինեի հետ մեկնել են Թուրքիա՝ «Շարքի գարաժ» կոչվող բնակավայր: Իրենց դիմավորել է Գոհարիկը, տարել է իր տուն, որտեղ վարձով էր ապրում: Գոհարիկի ասած պայմաններով զբաղվել են մարմնավաճառությամբ: Երբ լրացել է մեկամսյա վիզայի ժամանակը, վերադարձել են Հայաստան:

Մեկ ամսում ինքն աշխատել է 800 դոլար:

Երկրորդ անգամ ինքն ու Քրիստինեն Գոհարիկի մոտ են գնացել 2016 թվականի հուլիսին:

Իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենում էին դրսում՝ ոչ Գոհարիկի տանը: Օրական երկու անգամ հաճախորդ էին ունենում:

Ընդհանուր առմամբ՝ ինքը երեք անգամ է Թուրքիա գնացել, աշխատել է միշտ նույն պայմաններով: Իրենց մոտ լրիվ գրված էր՝ ժամով, րոպեով: Իրենց նկատմամբ ճնշում չի եղել:

Գյուլնարան էլ է հայտնել, թե չի ուզում՝ Գոհարիկը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գոհարիկին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել էր 4 տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը պետք է հաշվվեր Գոհարիկ Ք.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտներ, բայց այն բողոքարկվել էր ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Մկոյանի կողմից և բեկանվել էր գործի քննության ընդդատության խախտման հիմքով:

Գործն ըստ ընդդատության ուղարկվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ գործը նորից քննել է, այս անգամ արդեն՝ արագացված ընթացակարգով՝ Գոհարիկ Ք.-ն այս անգամ իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել է արագացված կարգով գործը քննելու վերաբերյալ:

Դատարանը Գոհարիկ Ք.-ին մեղավոր է ճանաչել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Պատժի մասով Լոռու մարզի դատարանը ավելի մեղմ վերաբերմունք է դրսևորել Գոհարիկի նկատմամբ՝ նրան դատապարտել է 3 տարի ազատազրկման, այդ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի փորձաշրջան:

Այս անգամ դատավճիռը բողոքարկել է մեղադրող Ա. Մաթևոսյանը՝ անօրինական համարելով Գոհարիկի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը:

Վերաքննիչ քրեական դատարանում դատական այս նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Գոհարիկ Ք.-ն ու նրա շահերի պաշտպանը:

Վերջինս դատարանին գրավոր հայտնել էր, թե մեկ այլ նիստով զբաղված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի և հետաձգել բողոքի քննությունը, նշանակել մեկ այլ օր:

Վերաքննիչ դատարանում այս գործով նախագահող դատավոր Կ. Մարդանյանը տեղեկացրեց, որ իր աշխատակազմը ստուգել ու պարզել է, որ պաշտպանն այսօր Վանաձորում իր մատնանշած գործով նիստի պետք է լիներ ժամը 16-ին, հետևաբար վերաքննիչի՝ ժամը 12-ի նիստի պահին նա այլ գործով զբաղված չէր:

Բացի այդ, պարզվել էր նաև, որ Վանաձորում դատական նիստն ավելի ուշ էր նշանակվել, քան վերաքննիչի այս նիստը, այնպես որ՝ պաշտպանը պետք է Վանաձորում զգուշացներ, որ տվյալ օրը զբաղված է վերաքննիչի նիստով:

Չնայած դատախազը միջնորդեց հետաձգել նիստը՝ նկատի առնելով ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի բացակայությունը, սակայն դատարանը, հաշվի առնելով, որ սա արդեն երկրորդ նիստն է այս գործով, նախորդը նույնպես հետաձգվել է պաշտպանի չներկայանալու պատճառով, ամբաստանյալը ոչ մի տեղեկություն դատարանին չի հայտնել իր բացակայության պատճառի մասին, ամբաստանյալն ու պաշտպանը պատշաճ ծանուցված են եղել, այս գործով վերաքննիչ բողոքն էլ քննվում է վճռաբեկության կարգով, որոշեց՝ նիստը չի հետաձգվում, շարունակվում է:

Վերաքննիչ բողոքը հիմնավորելով՝ մեղադրող դատախազ Ա. Մաթևոսյանը նշեց, որ Գոհարիկ Ք.-ին մեղսագրված է բարոյականության դեմ ուղղված հանցավոր արարք, որն ունի հանրային վտանգավորության շատ բարձր աստիճան:

Գոհարիկ Ք.-ն հայաստանաբնակ կանանց համոզել է մեկնել Թուրքիա, այնտեղ աջակցել է, որ նրանք զբաղվեն մարմնավաճառությամբ, ինքն էլ գույքային օգուտներ է ստացել՝ դրանով իսկ շահագրգռված է եղել նրանց գործունեությամբ:

Դատախազը նշեց՝ թեև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտում նշված է, թե հաշվի են առնվել արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ամբաստանյալի անձը, բայց դրանք բավարար չափով չեն հաշվի առնվել, դատարանը չի պատճառաբանել, թե որ հանգամանքներն են այն աստիճանի նվազեցրել արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ պայմանական դատապարտություն է կիրառվել: Միայն ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելն ու զղջալը պայմանական դատապարտության կիրառման համար, ըստ դատախազի՝ բավարար չեն:

Տվյալ արարքի համար միայն իրական ազատազրկման ձևով պատժի կրումը կարող է արդարացի լինել, նպաստել սոցիալական արդարության հաստատմանն ու պատժի նպատակների իրականացմանը:

Մեղադրողը պնդեց, որ Գոհարիկ Ք.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու օբյեկտիվ հիմքեր չկան, հետևաբար պայմանական դատապարտություն կիրառելով՝ դատարանը Գոհարիկ Ք.-ի նկատմամբ սահմանել է արարքին ոչ համաչափ, ակնհայտ մեղմ պատիժ:

Դատախազը, մատնանշելով նաև Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, պահանջեց պատժի մասով փոփոխել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Գոհարիկ Ք.-ին դատապարտել 3 տարի իրական ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը վերացնել:

Բողոքի վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը դատարանը կունկնդրի դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում