Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
Աշխարհի առաջնության առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանի հակառակորդը կլինի Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինան: Էլինա Դանիելյանն ուժերը կչափի Հունգարիայի դրոշի տակ հանդես եկող Թրանգ Հոանգի հետ:
Այս տարի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: Այն կմեկնարկի նոյեմբերի 2-ին և կավարտվի 23-ին: Մրցաշարին մասնակցում են 28 երկրի ներկայացուցիչներ: