
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը հայտարարություն է տարածել նոյեմբերին Երևանում նախատեսված ԼԳԲՏ ֆորումի վերաբերյալ:
«Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանում արվամոլների նախաձեռնությամբ ֆորում անցկացնելու մասին լուրերով: Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ:
Գարեգին երկրորդը նաև նշել է, որ հայ եկեղեցին դատապարտում է հասարակությունում մասսայական անկարգություններ հրահրելու փորձերը, համասեռամոլության ցանկացած գովազդն ու քարոզը, ինչը հարցականի տակ է դնում երկրի զարգացումը: