Հավանայում կատարված վիրահատությունից հետո Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը կրիտիկական է: Այս մասին հաղորդել է Ֆլորիդայում լույս տեսնող Miami Herald թերթը` հղում կատարելով ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության իր աղբյուրներին:
«Չավեսը գտնվում է կրիտիկական վիճակում, կյանքի չսպառնացող, բայց կրիտիկական վատ վիճակում»,- գրում է թերթը: Անցած շաբաթ հրապարակվել էր Չավեսի նկարը հիվանդանոցում, ուր նրան տեսակցության էին եկել Կուբայի ղեկավարները` Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ: Սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ նկարները կատարվել են հենց այցելության օրը:
Երեկ Associated Press գործակալությունը նույնպես հաղորդել է նման տեղեկություն` ներկայացնելով Չավեսի հնարավոր ժառանգորդներին երկրի ղեկավարի պաշտոնում: Վերջին անգամ Չավեսը հայտնվել է հեռուստաեթերում հունիսի 12-ին. պետական հեռուստաալիքները փոխանցել են նրա ձայնային ուղերձը:











































