Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մարսի մակերևույթին քիմիական տարրերի մեծ քանակություն կա, որոնք մարդիկ օգտագործում են հրթիռային վառելիքի արտադրության համար, գրում է Science պարբերականը: Նշվում է, որ Կարմիր մոլորակի մակերևույթին առկա քլորաթթվի եթերները կարող են վերամշակվել, իսկ հետո դրանք կարելի է բարձրորակ հրթիռային վառելիք ստանալու համար օգտագործել:
Մարսի մթնոլորտը վերականգնելու հատուկ գիտափորձի ընթացքում գիտնականերին հաջողվել է գրանցել ազոտի, արգոնի և թթվածնի խառնուրդի քայքայումը՝ արտազատվող պերքլորիտների հետ միասին: