Հավայիի համալսարանի գիտնականները պարզաբանել են, որ բիթքոինի մայնինգի մեջ ներգրավված մարդիկ նշանակալիորեն վնասում են շրջակա միջավայրին՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ավելացնելով էլեկտրաէներգիայի ծախսը։ Այդ ամենը ստիպում է ինչպես ոչ մեծ, այնպես էլ խոշոր երկրներին ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան հարկավոր է սովորական կյանքում՝ գրում է Science Alert-ը։
Այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ ավելի քան 2 աստիճանով կաճի երկրագնդի միջին ջերմաստիճանը։ Բիթքոինի մայնինգը կարելի է ածխածնի արտանետումներին հավասար ներառել բնապահպանական սպառնալիքիների ցանկում։ Որոշ հաշվարկների համաձայն՝ հզորությունը, որ Bitcoin ցանցը ծախսում է մեկ գործարքի իրականացման համար, կարող է բավարար լինել միջին չափի տան մի ամբողջ ամսվա տաքությունն ապահովելու համար: