Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ սկսվում է Արման Խոստիկյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Իջևանի 38-ամյա բնակիչ Արման Խոստիկյանը 2013 թվականի ապրիլին Երևանի ավտոշուկայի տարածքից իրեն անծանոթ մարդուց 1000 դոլարով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ու հետախուզման մեջ գտնվող, 2013 թվականի մարտի 30-ին անհայտ անձի կողմից գողացված «ՎԱԶ- 211030» ավտոմեքենան:
Արման Խոստիկյանը զոդման միջոցով գողացված մեքենայի թափքի նույնացման համարը ենթարկել է փոփոխության և մայիսի սկզբներին 4 հազար դոլարով մեքենան վաճառել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի մի բնակչի՝ թաքցնելով իր կողմից կատարված կեղծիքը:
Արման Խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 1-ին մասով:
Խոստիկյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:











































