Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 14-րդ տուրի առաջին խաղից առաջ` «Արցախի» և «Փյունիկի» ֆուտբոլիստների ներկայությամբ պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց Ռոբերտ Արզումանյանը: Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ տվեցին նրա առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, և «Արցախը», որտեղ նա ավարտել է այն:
Արզումանյանն այս ամռանը պայմանագիր էր կնքել Երևանի «Արցախի» հետ, որի կազմում այդպես էլ ոչ մի պաշտոնական խաղի չմասնակցեց: Վերջին շրջանում պաշտպանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղերին:










































