Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Վիրավոր գազանը» ծանր վիճակում է․ Աբասովի ոռնոցը հունից հանել է ադրբեջանցիներին

Հունգարիայում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականներն այնքան էլ հաջող ելույթ չունեցան: Մեր ազատ ոճայիններն ընդհանրապես մեդալ չնվաճեցին, իսկ հունահռոմեական ոճի հավաքականին հաջողվեց վաստակել երկու բրոնզե մեդալ: Սպասելիքները հատկապես մեծ էին աշխարհի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանից: Վերջինս բավարարվեց երրորդ տեղով ինչը ևս վատ արդյունք համարել չի կարելի:

Արթուր Ալեքսանյանն էլ կիսաեզրափակչում կրած պարտությունից հետո չներկայացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտից: Այս առաջնությունում նշանավորված դրվագներից դարձավ 87 քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտը: Հիշեցնենք, որ մեր ըմբիշներից Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո տեղի համար մրցել էր Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ: Շահինյանը փայլուն գոտեմարտ էր անցկացրել և հաղթել 6:1 հաշվով: Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից ոռնացել և լաց էր եղել: Աբասովի պահվածքը զայրույթի ալիք է բարձրացրել հարևան երկրում ինչի հետևանքով էլ այս ըմբիշը հայտնվել է հոգեբանական ծանր վիճակում: Մասնավորապես, ադրբեջանցիները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի էր հայ մրցակցին պարտվելուց հետո լաց լինել: Ոմանք այս ըմբիշին հորդորում են ավարտել կարիերան կամ գոտեմարտել այն երկրի դրոշի ներքո:

«Տարբեր մրցաշարերում հաճախ են միմյանց հետ մրցում հայ և ադրբեջանցի ըմբիշները: Հունգարիայում տեղի ունեցած մրցաշարը բացառություն չէր: Որոշ դեպքերում հաղթում ենք մենք, որոշ դեպքերում էլ՝ ցավոք սրտի հայերը: Սա սպորտ է և հնարավոր չէ շարունակ հաղթել սկզբունքային մրցակիցներին: Աբասովը գիտակցելով, որ մրցակիցը թշնամի երկրի ներկայացուցիչ է՝ դարձավ էմոցիաների զոհը: Նյարդային ջղաձգումների արդյունքում նա ուղղակի կոտրվեց: Կարելի է հասկանալ Աբասովին, բայց գորգի վրա արցունքներ արձակելը ուղղակի անընդունելի էր: Նա հայ մրցակցի և թշնամի ժողովրդի առաջ ցույց տվեց իր թուլությունը: Կարելի էր պարտվել և տղամարդուն վայել պահվածքով շնորհավորել Շահինյանին: Այսօր հայկական լրատվամիջոցները գրում են, որ Շահինյանը լացացրեց ադրբեջանցի մրցակցին: Ցավոք դա այդպես է: Հունգարիայում հնչեց Ադրբեջանի օրհներգը, վեր բարձրացավ մեր երկրի դրոշը, սակայն Աբասովի պահվածքը ստվեր գցեց մեր հաջողությունների վրա: Կարելի էր լաց լինել հանդերձարանում կամ որևէ այլ վայրում, բայց ոչ գորգի վրա, ամբողջ աշխարհի աչքի առաջ: Ամեն դեպքում պետք չէ հրաժարվել այս ըմբիշից: Այո, նա ցավալի արարք է թույլ տվել, բայց պետք է հնարավորություն տալ Աբասովին շտկելու իրավիճակը: Պատկերացրեք թե նա մյուս առաջնություններում ինչպիսի վճռականությամբ կգոտեմատի հայերի դեմ: Աբասովը «վիրավոր գազան է», որը շուտով կարող է բարձունքներ նվաճել: Պետք է քաջալերենք Իսլամին և պատրաստվենք վրեժի մենամարտին»,- ասել է ադրբեջանցի բլոգեր Ռամիս Սուլթանովը:

Շահինյան-Աբասով գոտեմարտին ստիպված է եղել անդրադառնալ նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շաբան Դոնաթը: Վերջինս հայտարարել է, որ Աբասովի լաց լինելու պատճառն ամենևին էլ հայ մրցակցից կրած պարտությունը չէ: «Կիսաեզրափակչում կրած պարտությունից հետո Իսլամն ընկճվեց: Ժամանակ չունեինք նրան հոգեբանորեն վերականգնելու համար: Աբասովը երիտասարդ է և չկարողացավ տրամադրվել Շահինյանի հետ գոտեմարտին: Պարտությունից հետո նրա նյարդերը վերջնականապես տեղի տվեցին: Պատճառն այն չէ, որ մեր ըմբիշը պարտվեց Հայաստանի ներկայացուցիչին: Աբասովը երազում էր մեծ հաղթանակ տաներ եզրափակիչ գոտեմարտում: Նպատակին չհասնելու դեպքում շատերի մոտ կարող է նյարդային պոռթկումներ տեղի ունենալ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Աբասովը մեր հավաքականի ամենահեռանկարային ըմբիշներից է:

Կարծում եմ ճիշտ չէ նրան նախատելն ու քննադատելը: Այս առաջնությունում Աբասովը առավելության հասավ իր գլխավոր մրցակիցների նկատմամբ: Եթե չլիներ հոգեբանական գործոնը նա անպայման մեդալով կվերադառնար Բաքու: Եկեք Աբասովին հանգիստ թողնենք և ժամանակ տանք վերականգնվելու համար: Վստահ եմ, որ մոտ ապագայում նա մեծ հաղթանակներ կտանի թե աշխարհի առաջնությունում և թե Օլիմիպական խաղերում»,- ասել է Դոնաթը: Թեև ադրբեջանցի լրատվամիջոցները փորձում են հասարակությանը շեղել Աբասով-Շահինյան գոտեմարից, այդուհանդերձ հարևան երկրի համար Հունգարիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը նշանավորվեց որպես լացի մրցաշար: Նշենք, որ Ադրբեջանի երկու հավաքականներն էլ ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականներից ավելի հաջող ելույթ ունեցան: Այս փաստը սակայն ամենևին էլ չի գոհացնում մեր հարևաններին:

Հավանաբար ադրբեջանցիները կնախընտրեին, որ իրենց ըմբիշները ձախողվեին Հունգարիայում միայն թե չլիներ Աբասովի լացը Շահինյանի հետ գոտեմարտից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում