Thursday, 18 04 2024
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

Թալանել են ու տարել սահման՝ զինվորներին

Ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին ուշագրավ դեպքեր են արձանագրվել. գողությունների շղթա է սկսվել Երևանում և մարզերում գտնվող աչք շոյող առանձնատներից:

Շահեն անունով մի երիտասարդ որոշել է ընկերոջ հետ օգնել սահմաններում պատերազմական լարված իրավիճակը հսկող դիրքապահ զինվորներին…օլիգարխների հաշվին:

Այն տները, որոնք իրենց դուր են եկել, ներթափանցել են ներս՝ օգտագործելով նաև իրենց մարմնամարզական հմտությունները: Նրանց հետ չեն պահել նույնիսկ տների բարձր պատերը:

Հանգիստ մագլցել են պատերով և տներից գողություններ արել նույնիսկ այն ժամանակ, երբ տան անդամները տանն են եղել:  Երբեմն ստիպված են եղել նաև «հատուկ օպերացիայի» պահին մտնել տան անդամի «դերի մեջ» և արձագանքել իբրև տան անդամ՝ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Գիշերը, ննջասենյակում, գողության ամենաթեժ պահին, տանտիրուհին կրնկի վրա բացել է դուռը և առանց լույսը վառելու հարցրել՝ «Լյով, քնեցի՞ր»: Շահենը ներսից «Լյովի» ձայնով արձագանքել է՝ «հա»: Հոգատար տանտիրուհին դուռը ծածկել է՝ «ամուսնուն» չխանգարելու համար ու գնացել: Գիշերային գողերն արել են իրենց գործն ու տանտերերի ոսկեղենը վերցնելով լքել տունը…

Տասնյակների հասնող գողություններից ստացված գողոնի մի մասը ծառայեցրել են ազգային նպատակներին: Խանութներից սնունդ, քաղցրեղեն, անհրաժեշտ պարագաներ են գնել զինվորների համար ու, բարձելով մի քանի բեռնատար մեքենաներ, «սնիկերսներով» ուղևորվել զորամասեր:

Երբ հասել են տեղ՝ զինվորականները և կամավորները հաճելի անակնկալից զարմացած հարցրել են՝ ո՞վ է ուղարկել: Տղաները պատասխանել են՝ ժողովուրդը ձեր կողքին է, նրանք են հավաքել, ուղարկել…

Հետագայում պարզվել է, որ տուժածների շարքում հայտնի գործարարներ և  նախկին պաշտոնյաներ կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում