Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով Թուրքիա է գտնվում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում Մամեդյարովը կմասնակցի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 7-րդ, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումներին: