ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի ԱԳ նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է life.ru –ն՝ հղում անելով Ռուսաստանի ՊՆ կայքին:
Շոյգուն և Աքարը մասնավորապես քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի կունենա Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում, որին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: