Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպություն) անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը:
Նոյեմբերի 8-ին, օրվա առաջին կեսին, Աստանայում նախ կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը: Օրվա երկրորդ կեսին արդեն կգումարվի ՀԱՊԿ երկրների առաջնորդների նստաշրջանը: