Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հոկտեմբերի 27-ից Մարտի 1` Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակը

Երբ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա իշխանությունը համարում ենք օտար և, ըստ էության, ռուսական օկուպացիայի դրսևորում, նման պնդման հիմքում ոչ թե քաղաքական սիմպատիաների բացակայությունն է, այլ` կոնկրետ փաստերը:

Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը և ռուսական նոր օկուպացիան Հայաստանում հնարավոր չէին լինի, եթե չկազմակերպվեր 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որը ձևով ու բովանդակային հետևանքներով նման էր արտաքին ներխուժման, օկուպացիայի: Տվյալ դեպքում` Հայաստանի դեմ «ներխուժումը» կազմակերպել էին Ռոբերտ Քոչարյանն ու ռուսական կայսրությունը` իրենց մեծ ու փոքր սատելիտներով:

Թշնամու սառնասրտությամբ` օկուպանտները ոչնչացրեցին քաղաքական համակարգը` դրա էլիտայի գլխավորությամբ: Հոկտեմբերի 27-ին հաջորդող երկու տարիների ընթացքում քաղաքական դաշտում լիակատար ամայություն էր, որն «արդյունավետ» օգտագործվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից` սեփական ռեժիմի և ռուսական կայսրության մետաստազները Հայաստանում տարածելու համար:

Այնուամենայնիվ, 2003-ի նախագահական ընտրություններն իսկական մարտահրավեր էին Ռոբերտ Քոչարյանի և նրա մոսկովյան հովանավորների համար: Քոչարյանի բախտը բերեց մրցակցի հարցում. Ստեփան Դեմիրճյանն ու նրա թիմն այդպես էլ չհասկացան, որ նախագահական կամպանիան ու համաժողովրդական շարժումը տանուլ են տալու, եթե Քոչարյանի հեռացման պահանջը չմեկտեղեն ապագաղութացման օրակարգի հետ: Հայաստանը կորցրեց պատմական շանսը և, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, չկարողացավ ձերբազատվել ռուսական գաղութատիրությունից և Մոսկվայի հովանավորությունը վայելող կոռումպացված ռեժիմից` չնայած այն հանգամանքին, որ երևանյան շարժումն ավելի զանգվածային էր:

Հայաստանի վարչախմբի վերնախավում և Մոսկվայում սակայն հասկացան, որ իրենց տոտալ իշխանության հիմնական խոչընդոտն ոչ թե ընդդիմությունն է, այլ հասարակությունը: Մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի հասարակության և ռուսական կայսրության «ճակատամարտը»: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու հրաման տվեց` Մոսկվայում Վլադիմիր Պուտինին հանդիպելուց օրեր անց:

Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի տրամաբանական շարունակությունն էր: Եթե 1999-ին գլխատվեց Հայաստանի ինքնիշխանության ինստիտուցիոնալ հիմքը` վստահության ռեսուրս ունեցող իշխանությունը, ապա 2008-ին թիրախը հասարակությունն էր` երկիրը սուբյեկտությունից վերջնականապես զրկելու նպատակով: Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի համար կենսական անհրաժեշտություն էր` Հոկտեմբերի 27-ը «մարսելու» համար: Մարտի 1-ի արյունոտ դեպքերը զրոյացրեցին Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքական լեգիտիմության նվազագույն շանսերը, որոնց հնարավորությունը տեսականում առկա էր Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր երկխոսության և կոմպրոմիսների պարագայում:

2008-ի մարտին 1-ին Ռոբերտ Քոչարյանը շղթայեց Սերժ Սարգսյանի իշխանության ձեռքերը` նրան պահելով ռուսական տոտալ ազդեցության տակ: Հայաստանում պահպանվեց քրեաօլիգարխիկ ստատուս-քվոն` Մոսկվայի պարտադրած «Հոկտեմբերի 27»-ի կոնսենսուսով:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի մասին պատկերացումները տարբեր են։ Խորապես համոզված ենք, որ հեղափոխության հաղթանակը ամբողջական ու անշրջելի կդառնա, երբ Հայաստանն ամբողջովին հաղթահարի ռուսական վասալության ռեժիմը, Մոսկվայի պարտադրած «Հոկտեմբերի 27»-ի կոնսենսուսը։ Դա հնարավոր է միայն Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման պարագայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում