Նոյեմբերի 17-ին՝ երեկոյան ժամը 21-ին, հրդեհ է բռկվել Սյունիքի մարզի Վարդավանք (նախկինում Վ. Գյոդաքլու) գյուղի անտառամերձ՝ Վերին գետակ տարածքում: Մոտ 5 ժամ հետո հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Սակայն նոյեմբերի 18-ի կեսօրին՝ մոտավորապես ժամը 13-ին, նորից ահազանգ է ստացվել, որ հրդեհը շարունակվում է: Դեպքի վայր մեկնած հրշեջ ու փրկարար ծառայությունների աշխատակիցներին` մոտ 50 հոգի, միայն ժամը 23-ին հաջողվեց մարել կրակը: : «Հրդեհը գետնատարած և վերգետնյա է, բարդ ռելիեֆը դժվարացնում էր հրդեհաշիջման աշխատանքները: Այրվել են ծառեր, տերևներ, թփեր»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Սյունիքի փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանը: Նախնական տվյալներով այրվել է 20 հա անտառ: Փրկարարների համոզմամբ, ինքնաբռնկում չէր կարող լինել, որովհետև տարբեր օջախներն էին: Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը վառում է անտառը: Հենց նոր Արթուր Հարությունյանը մեզ հեռախոսով տեղեկացրեց, որ հրդեհը նորից բռնկվել է, ու մարտական հաշվարկները մեկնել են դեպքի վայր։