ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, ով վերջերս հիվանդանոց էր տեղափոխվել որովայնի շրջանում ոնեցած ցավերի պատճառով, դուրս է գրվել եւ կգլխավորի «Ավագանու» խմբի այցը Մերձավոր արեւելք: Այդ խմբի մեջ են մտնում Ջիմի Քարտերը, Իռլանդիայի նախագահ Մերի Ռոբինսոնը, ՄԱԿ-ի նախկին դեսպան Լահդար Բրամինին, Հնդկաստանի ներկայացուցիչ Էլա Բհաթը:
Խումբը Մերձավոր արեւելքում կլինի հոկտեմբերի 16-22-ը` այցելելով Սիրայի, Հորդանանի, Պաղեստինի, Իսրայելի` իրենց աջակցությունն հայտնելով խաղաղության գործընթացին եւ բանակցություններ վարելով վերոնշյալ երկրների ղեկավարության հետ: Խմբի անդամները կհանդիպեն նաեւ Համասի ներկայացուցիչների հետ: