«Մենք կռասվորդ չենք լուծում, մարդկանց ճակատագրերի հետ գործ ունենք”,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է լինելու առաջիկայում ձերբակալվելիք պատգամավորը:
“Եթե վարչապետը նման հայտարարություն է անում, ինձ թվում է պետք է բոլոր անունները տա: Դա նախաքննական գաղտնիք է, և որևէ մեկը իրավունք չունի նման հայտարարություն անել, քանի որ նախաքննություն է գնում: Ես չեմ կարող որևէ եզրակացություններ անել ու անուններ տալ»,- ասաց Բաղդասարյանը: