Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն 8:0 հաշվով գերազանցեց Պանաման ներկայացնող Անդրես Գոնսալեսին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցն է Հյուսիսային Կորեան ներկայացուցիչ Սի Ուն Ռին:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը մեդալների համար մրցելույթները սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հետագա պայքարից դուրս թողեց Ռոման Ժերնովետսկուն` 9:0 հաշվով: