Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՊՆ աշխատակիցը իր 51-ամյակը նշելուց հետո մահացու վրաերթի է ենթարկվել 35-ամյա մայորի կողմից

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արման Կ.-ի գործով բերված բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Արման Կ.-ին մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Արման Կ.-ն ՀՀ Զինված ուժերի ավագ սպա է, կոչումով՝ մայոր:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 5-ին, ժամը 22-ն անց 10-ի սահմաններում 35-ամյա Արման Կ.-ն իր «Մերսեդես Բենց» մեքենայով երթևեկել է Երևանի Բագրևանդի փողոցով՝ Ջրվեժից դեպի ՊՆ վարչական համալիր: Թիվ 82 էլեկտրասյանը հարակից երթևեկելի ուղեմասում նա, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալով՝ ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մեքենան մինչև վրաերթի վայրը հասնելը կանգնեցնելու կամ ընթացքը դանդաղեցնելու համար՝ այն հաշվով, որ հետիոտնը դուրս գար վտանգավոր գոտուց:

Ըստ մեղադրանքի՝ Արման Կ.-ն վրաերթի է ենթարկել ՊՆ աշխատակից, 51-ամյա Մխիթար Ս.-ին՝ անզգուշությամբ առաջացնելով նրա մահը:

Դատարանում Արման Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի պահին Բագրևանդ տանող ճանապարհով ընթացել է 60 կմ/ժ արագությամբ: Իր երթևեկության ուղղությամբ հետիոտնին չի տեսել, միայն հարվածի ուժեղ ձայն լսելուց հետո է անմիջապես արգելակել մեքենան, վազել է գետնին ընկած անձնավորության մոտ, ստուգել է նրա զարկերակի աշխատանքը, հասկացել է, որ նա ողջ է: Այդ ընթացքում մոտեցել են մի քանի հոգի, առաջարկել են շտապօգնություն կանչել, բայց ինքն ասել է, թե շտապօգնությունը կարող է ուշանալ, առաջարկել է իր մեքենայով տուժողին հասցնել հիվանդանոց: Մարդկանց օգնությամբ տուժողին տեղավորել է իր մեքենայի հետևի նստատեղին, տեղափոխել է Մասիվի հիվանդանոց: Այնտեղ հայտնել է իր անձնական տվյալները, թողել է հեռախոսի համարը, բնակության հասցեն ու արյունոտ շորերը փոխելու նպատակով գնացել է տուն: Շորերը փոխել ու գնացել է ոստիկանություն:

Ամբաստանյալը նշել է, որ ճանապարհին տեսել է տուժողի մեքենան, որը կանգնած էր երթևեկելի մասի ասֆալտապատ տարածքի վրա, սակայն հետիոտնին չի նկատել, հակառակ դեպքում գոնե վրաերթից խուսափելու համար կմանևրեր կամ կարգելակեր:

Ամբաստանյալը պնդել է, թե դեպքի օրը մեքենան վարելիս ինքը թմրամիջոցի կամ ալկոհոլի ազդեցության տակ չի գտնվել:

Արման Կ.-ն հայտնել է, որ ՀՀ Զինված ուժերում ծառայում է 1997 թվականից, կոչումով մայոր է: Մեքենա վարում է 13 տարեկանից: Մինչև դեպքի օրը երբեք վրաերթ չի կատարել:

Դեպքից անմիջապես առաջ հետիոտնին չի տեսել, միայն բախման ուժեղ ձայն է լսել ու զգացել, անմիջապես ոտքը սեղմել է արգելակին: Իջել է մեքենայից ու տեսել է ընկած քաղաքացու՝ քաղաքացիական հագուստով, մոտ 50 տարեկան, ում գլուխն ու դեմքն արյունոտ էին: Ինքը հասկացել է, որ վրաերթ է կատարել: Իր մեքենայի դիմապակին վնասվել էր…

Երբ ինքը մոտեցել է ընկած տղամարդուն, դիմացից «պապա» կանչելով իրենց կողմ է վազել մի երիտասարդ:

Այդ ընթացքում ինքը ստուգել է ընկածի զարկերակը, հասկացել է, որ նա ողջ է: Իրենց մոտեցած տղամարդու օգնությամբ ընկածին տեղավորել է իր մեքենայի հետևի նստատեղին ու որքան հնարավոր է արագ՝ նրան հասցրել է հիվանդանոց: Այնտեղ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ինքը թողել է իր տվյալներն ու գնացել է տուն՝ արյունոտված հագուստը փոխելու: Տանից ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղ իմացել է, որ վրաերթի ենթարկված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է: Այնուհետև իմացել է, որ տուժողը որպես քաղաքացիական ծառայող՝ աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում՝ կապիտալ շինարարության վարչությունում: Երբ տեղափոխում էր տուժողին, նրա վրայից ալկոհոլի հոտ է զգացել:

Տուժողի՝ ճամփեզրին կանգնած «ԳԱԶ» մեքենան ինքը նկատել է այդ մեքենայից մոտ 10 մետր հեռավորությունից, այն իր երթևեկությանը չէր խանգարում, ինքը շարունակել է երթևեկել:

Չի նկատել՝ ինչպես է իր մեքենայի առաջ հայտնվել տուժողը: Միայն բախման ձայնն է լսել: Իր ուշադրությունը որևէ բանով շեղված չի եղել: Իր մեքենայի լուսարձակները լավն են, երթևեկել է մոտակա լույսերով: Եթե մինչև բախումը նկատեր քաղաքացուն, անպայման կարգելակեր, կխուսափեր բախումից՝ ցածր արագությունը այդ հնարավորությունը տալիս էր…

Գործով վկա Արմեն Ս.-ն՝ տուժողի որդին, հայտնել է, որ դեպքի օրը հայրը Ջրվեժի ռեստորաններից մեկում՝ «Խնձորնոցում», նշել է 51-ամյակը: Երեկոյան ինքը մեքենայով գնացել է հոր հետևից, մասնակցել է խնջույքին, որի ավարտին հայրը ճանապարհել է հյուրերին, նա ընկերոջ հետ նստել է պաշտպանության նախարարության պետական համարնիշերով «ԳԱԶ» մեքենան, որը նա էր վարում: Ինքն էլ նստել է իր մեքենան:

Երբ հասել են Բագրևանդ տանող ճանապարհի մոտ, հոր վարած մեքենան կանգնեցրել են ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ինքն էլ է կանգնեցրել մեքենան, մոտեցել է նրանց: Ռազմական ոստիկնության աշխատողները ստուգել են հոր մեքենայի փաստաթղթերը, դա տևել է մոտ տասը րոպե:

Ռազմական ոստիկանության աշխատողները հեռացել են մեքենայով, իսկ հայրը խփել է իր ուսին ու ասել է, որ շարժվեն, նաև ընկերոջը՝ Ռուբենին, առաջարկել է, որ իր մեքենան նստի: Ինքը հոր ընկերոջ հետ նստել է իր մեքենան, հայրը մնացել է «ԳԱԶ» մեքենայի մոտ կանգնած: Նրա ձեռքին հեռախոս կար: Ինքը մտածել է, թե նա էլ է նստում մեքենա…

Ինքը մեքենան վարել է մոտ 10 մետր, հանկարծ Ռուբենն ասել է, թե ձայն լսեց: Ինքը մեքենան կանգնեցրել է, Ռուբենի հետ իջել են, ինքը տեսել է, որ հայրն արյունոտ վիճակում ընկած է գետնին: Վազելով մոտեցել է: Մարդիկ էին հավաքվում, նրանց մեջ ինքը տեսել է զինվորական համազգեստով մի տղամարդու, հորը դրել են նրա մեքենան, նա տեղափոխել է հիվանդանոց: Ինքն էլ մեքենան վարել է այդ մեքենայի հետևից, գնացել է հիվանդանոց…

Տուժողի որդին նշել է, որ Բագրևանդի ճանապարհին իր ու հոր մեքենաները կանգնած են եղել հիմնականում հողածածկ տարածքում, մոտ 30 տոկոսով՝ ճանապարհի ասֆալտապատ մասում: Հայրը կանգնած է եղել ճանապարհի ասֆալտապատ տարածքի վրա՝ մեքենայի մոտ: Ինքը չի տեսել՝ հայրն ինչպես է ճանապարհը հատել ձախից աջ…

Տուժողի որդին նշել է, որ ամբաստանյալը սեփական նախաձեռնությամբ փոխհատուցել է 4 միլիոն դրամ՝ որպես հոր հուղարկավորության ծախսերի հատուցում: Ընտանիքը նրանից բողոք, պահանջ չունի:

Տուժողի որդին նախաքննական ցուցմունքում նշել է, թե ռեստորանում հայրը եղել է շատ բարձր տրամադրությամբ, ընկերների շրջապատում, հնարավոր է՝ մի քանի բաժակ ոգելից խմիչք խմած լիներ: Բայց տուն գնալու ժամանակ հայրն այնքան սթափ է թվացել, որ ոչ ոք չի առարկել, երբ նա նստել է ծառայողական մեքենայի ղեկին:Ռեստորանից դուրս գալով՝ ինքն ընթացել է առջևից՝ մոտ 40 կմ/ժ արագությամբ, հայրն ընթանում էր իր հետևից՝ ավելի ցածր արագությամբ:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությամբ նշանակված ու կատարված դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննության եզրակացությամբ, ի տարբերություն նախաքննության ընթացքում կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության ՝ «Մերսեդես Բենց» մեքենայի վարորդ Արման Կ.-ն տվյալ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել:

Ստացվում է, որ, ըստ այս՝ կրկնակի փորձաքննության եզրակացության՝ Արման Կ.-ն ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ չի կատարել:

Դատարանը հենց կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունն է հիմնավոր գնահատել ու դրել դատական ակտի հիմքում:

Արման Կ.-ն ճանաչվել է անպարտ և արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այս արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ պահանջելով բեկանել այն, Արման Կ.-ին մեղավոր ճանաչել մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, նրան դատապարտել 2 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում