Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես աշխարհի բոլոր օլիմպիական կոմիտեները, այսօր նշում է միջազգային օլիմպիական օրը։ Այդ առթիվ այսօր անցկացվեց վազքի մարաթոն։ Այս տարի վազքարշավին մասնակցում էին մարզադպրոցների և բուհերի սաներ, հաշմանդամներ ու տարեց մարդիկ՝ բոլոր նրանք, ովքեր սիրում են վազքը։ Երթուղին ձգվում էր Հանրապետության հրապարակից մինչև «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ։
Մասնակիցները մրցում էին 7 տարիքային խմբերում, որոնցից յուրաքանչյուրում առաջինից վեցերորդ տեղը գրաված վազորդները ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ։