Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իսկ եթե սկզբունքներ ընդհանրապես չկան

Խոսքը գնում է տարածքային ստատուս քվոյի փոփոխության մասին, որն ուղղակիորեն առնչվում է միանգամից տարածաշրջանային երեք պետության սահմաններին՝ Հայաստան, Ադրբեջան, Իրան:

Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանն օրերս հայտարարեց, որ պաշտոնական Ստեփանակերտը դեմ է Մադրիդյան սկզբունքներին: Եթե հիշողությունս չի դավաճանում, այդպիսի բարձր մակարդակով Ղարաբաղը երբեք չէր արտահայտվել հակամարտության կարգավորման կապակցությամբ, և այն էլ այդպիսի անզիջում տոնայնությամբ:

Այդ հայտարարությունը հատկապես ուժգին էր հնչում Կազանի հանդիպումից առաջ: Եթե մի խոսքով բնորոշվի ԼՂՀ ԱԳ նախարարի խոսքը, ապա փաստացի ստացվում է, որ Ղարաբաղը հայտարարում է Մադրիդյան սկզբունքների՝ գոնե Ստեփանակերտի համար չգոյության մասին: Եթե այդ սկզբունքները գոյություն չունեն Ղարաբաղի համար, ապա բնական հարց է ծագում, թե Երևանն ինչի շուրջ է բանակցում: Մեզանում և ոչ մեկ չի կասկածում, որ Ղարաբաղը հաստատ չունի այն աստիճանի համարձակություն, որ առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու այդպիսի տոնայնությամբ մերժի և անընդունելի համարի Մադրիդյան սկզբունքները: Ղարաբաղի այդ պահվածքից հետո համանախագահ երկրները հաստատ չէին ընկել խուճապի մեջ, այլ պարզապես վերցրել են հեռախոսը, զանգել Երևան և մտերմաբար խորհուրդ տվել դադարեցնել կրկեսն ու լուծել հարցերը Ղարաբաղի հետ:

Խնդիրն այն է, որ պաշտոնական Երևանը Ստեփանակերտին ոչ միայն Ղարաբաղի բանակցության գործընթացում է փոխարինել, այլ ընդհանրապես ԼՂՀ պետականաշինության գործընթացում՝ որոշելով, թե ինչպիսին պետք է լինի ԼՂՀ իշխանության կոնֆիգուրացիան, ով պետք է նախագահ լինի, ով պաշտպանության հրամանատար: Հետևաբար, եթե Ղարաբաղը մերժում կամ անընդունելի համարում է Մադրիդյան սկզբունքները, ուրեմն կամ Հայաստանի իշխանությունը շատ է ցանկանում, որ համանախագահները զանգեն Երևան, կամ պարզապես նախապես համանախագահներից թույլտվություն է ստացել Ղարաբաղի միջոցով մերժել այդ սկզբունքները: Բայց հետաքրքրականն այն է, որ ըստ էության մերժելով դրանք՝ Ղարաբաղի իշխանությունը միևնույն ժամանակ հայտարարում է, որ վստահում է Սերժ Սարգսյանին:

Իսկ Ս.Սարգսյանն այն մարդն է, որը համաձայնել է բանակցել Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հետևաբար, ուղղակի պարադոքս է ստացվում, երբ Ղարաբաղը մերժում է մի բան, բայց վստահում է այն մարդուն, ով այդ բանն ընդունել է: Այդ պարադոքսի բացատրությունը, սակայն, կարող է լինել այն, որ ինչ Ղարաբաղը մերժում է, իսկ Ս.Սարգսյանն էլ ընդունել է, այժմ գոյություն չունի: Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներ իրականում չկան, և այդ իսկ պատճառով Ղարաբաղը մի կողմից դրանք մերժում է համարձակորեն, ընդ որում՝ առայժմ նախադեպը չունեցող համարձակությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ վստահում է Ս.Սարգսյանին:

Մադրիդյան սկզբունքներ, ըստ էության, իրապես գոյություն չունեն այն տեսքով, որով դրանք ներկայացվել են կողմերին 2007 թվականին, կամ գաղտնազերծվել են ընդհանրապես: Բանն այն է, որ Կրակովում դրանք լրամշակվեցին շաբաթներ առաջ: Թե հատկապես ինչ տեսք են ստացել լրամշակումից հետո՝ դժվար է ասել: Գուցե դրանք այնքան են լրամշակվել, որ այլևս մադրիդյան չեն, իսկ գուցե նաև ընդհանրապես այլևս սկզբունքներ էլ չեն: Ի՞նչ կարող է նշանակել այս հանգամանքը և այդ ֆոնին Ղարաբաղի հարցում հայկական կողմի որոշակի կոշտ երանգները: Թերևս այն, որ համանախագահ երկրներն սկսում են հասկանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործի լուրջ բարդությունը:

Դա պայմանավորված է, թերևս, ոչ միայն հակամարտող կողմերի զիջումնային սահմանով, երբ Հայաստանը չի կարող տալ այնքան, ինչքան ուզում է Ադրբեջանը, իսկ Ադրբեջանն էլ չի ուզում այնքան, ինչքան կարող է տալ Հայաստանը, այլ նաև հենց համանախագահող երկրների միջև առկա շահերի հակասականությամբ: Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին ներառում է բավական բազմաշերտ և տարավեկտոր շահեր: Խոսքը գնում է տարածքային ստատուս քվոյի փոփոխության մասին, որն ուղղակիորեն առնչվում է միանգամից տարածաշրջանային երեք պետության սահմաններին՝ Հայաստան, Ադրբեջան, Իրան: Ստատուս քվոյի փոփոխությունը տվյալ դեպքում ենթադրում է նաև ռազմավարական հավասարակշռության փոփոխություն, որն արդեն ընդհանրապես կարող է ազդել տարածաշրջանի ընդհանուր հավասարակշռության վրա:

Դրանից բացի խնդրում առկա են գերտերությունների շահերը, որոնք պայքարում են հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք տանող ճանապարհներին ընկած կովկասյան միջանցքի համար: Չնայած խաչվող ուղիներին՝ ժամապահը խաչմերուկում պետք է լինի մեկը: Իսկ բանն այն է, որ խաչմերուկն, ըստ էության, անցնում է հենց Ղարաբաղի հակամարտության գոտիով: Այդ ամենը ինքնաբերաբար վկայում են, որ կարգավորման շուրջ վերջնական համաձայնությունը ոչ միայն հակամարտ կողմերի մեջ է անհնար թվում, այլ նաև միջնորդ գերտերությունների: Ավելին՝ Հայաստանն ու Ադրբեջանը նույնիսկ եթե ինքնակամ կարողանան լեզու էլ գտնել իրար հետ, միևնույն է՝ դա ոչինչ է, եթե լեզու չեն գտնում գերտերությունները:

Հենց այդ, այլ ոչ՝ համբերատարության հանգամանքն է գերտերություններին զերծ պահել հրադադարի 14 տարվա ընթացքում կողմերին որևէ լուծում պարտադրելուց: Ավելին՝ այն տարբերակները, որ առաջարկվում են հակամարտող կողմերին, թերևս ունեն ավելի շատ ոչ թե նրանց, այլ հենց տարբերակների հեղինակ գերտերությունների միջև մինչև վերջ համաձայնեցված լինելու կարիք: Ընդհանրապես երևի թե հարկ է արձանագրել մի պարզ իրողություն, որ հակամարտող կողմեր կոչված սուբյեկտներն այսօր ընդամենը գործիք են դարձել գերտերությունների մրցակցության ասպարեզում, և նրանց վարքը, թերևս, առավելապես արտահայտում է ոչ թե սեփական, այլ հենց միջնորդներից որևէ մեկի տրամադրությունը, կամ միջնորդների անհամաձայնության տվյալ պահի աստիճանը, որից էլ ինչ-որ ձևով փորձում են սեփական, գուցե ավելի փոքր, լոկալ, բայց որոշակի դիվիդենտները քաղել հակամարտող երկրների իշխանությունները:

Բնական է, որ միջնորդ համանախագահները որևէ կերպ չեն փորձելու ցույց տալ, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ պահի գոյություն ունի կարգավորման էվոլյուցիայի խնդիր, որ չկան կոնկրետ սկզբունքներ, որոնց շուրջ խոսեն Սարգսյանն ու Ալիևը: Պարզ է, որ համանախագահ երկրները չեն հայտարարի հրապարակավ, որ քանի որ չեն տեսնում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գոտիում աշխարհաքաղաքական վերջնական և վճռորոշ համաձայնության հեռանկար, հանգել են ստատուս քվոն պահելու համաձայնության:

Բնական է, որ պրոցեսը պահվելու է, եթե դրա համար նույնիսկ հարկ է իմիտացիոն որոշակի գործունեություն, առավել ևս, որ դրանից բացի, ԵԱՀԿ ՄԽ-ն դարձել է Հարավային Կովկասի հարցում գերտերությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների լայն իմաստով գործակցության հարմար հարթակ: Այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահների համար անելու գործ և քննարկելու հարց միշտ էլ կգտնվի, իսկ Սարգսյանն ու Ալիևն էլ միշտ կարող են իրենց հանդիպումների արանքում եղած դադարի ժամանակ կուտակել մեկ կամ երկու ժամվա զրույցի պաշար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում