Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Քոչարյանի և Վանեցյանի առերեսումը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի: «Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և հայցադիմումը դատարանում ընդունված համարել սկզբնապես ներկայացնելու օրը` 20.09.2018 թվականը»,- ասված է դատարանի որոշման մեջ:

Դատական նիստի ժամկետն այս պահին դեռ պարզ չէ:

Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը վերջինիս փաստաբան Անի Ալավերդյանը դատարան էր ներկայացրել դեռևս ս.թ. սեպտեմբերի 20-ին: Բայց հայցադիմումում որոշ անճշտությունների առկայության պատճառով այն վերադարձվել էր հայցվորին՝ դրանք վերացնելու համար:

Այդ հայցով Քոչարյանի որդին Վանեցյանից հրապարակային հերքում է պահանջում հորը զրպարտելու համար: Խոսքը վերաբերում է Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով հյուրանոց է գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:

Դատական առաջիկա նիստն ուշագրավ է մի քանի տեսանկյունից՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե արդյունքում ինչ վճիռ կունենանք։ Բնականաբար, դատական վիճաբանության մեջ են լինելու ոչ թե Քոչարյանի ընտանիքի անդամն ու ԱԱԾ տնօրենը, այլ նրանց շահերը պաշտպանող իրավաբանները, փաստաբանները։ Սակայն սրանով դատական առաջին նիստի նկատմամբ սպասումը չի նվազում։ Դատական նիստը գրեթե զրոյական ազդեցություն ունի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, համենայնդեպս՝ ուղղակի իմաստով, որովհետև հակահեղափոխական ռևանշիզմն ըստ էության պարտվել է, ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի գործընթացի վրա նման լոկալ դրվագները հաստատապես ազդեցություն ունենալ չեն կարող։

Խնդիրն այլ հարթության վրա է, որը շատ կարևոր, սկզբունքային է երկու նշանային ֆիգուրների, նույնիսկ՝ համակարգերի հակադրության համատեքստում։

Ռոբերտ Քոչարյանը մարմնավորում է անցած քսանամյակի հանցագործ, քրեաօլիգարխիկ համակարգը, որի հետ ասոցացվում են արյունոտ ոճիրներ, թալան, զոռբայություն։ Հանցագործությունները, որոնց մեջ մեղադրվում է Քոչարյանը, ունենալու են իրավական հանգուցալուծումներ, որոնք լինելու են նախկին համակարգի յուրօրինակ հավաքական դատավճիռ, որի հետևանքով ճաղերի հետևում ենթադրաբար հայտնվելու են ոչ միայն Քոչարյանը, այլ նաև նախկին համակարգի բազմաթիվ կարկառուններ։

Հիմա՝ երբ Քոչարյանի ընտանիքը զրպարտության մեջ է մեղադրում Վանեցյանին, ենթադրաբար մտադիր է դատարան ներկայացնել իր անմեղությունը հաստատող իրավական, քաղաքական, բարոյական հիմքեր։ Դրանք լինել պարզապես չեն կարող, ու Քոչարյանի ու նրա պաշտպանական թիմի հույսն ակնհայտորեն Հայաստանի իրավապահ համակարգի դիլետանտիզմն է, ինչի հետևանքով հնարավոր է՝ բավարար ապացույցներ ձեռք չբերվեն, որոնք կարող են հիմնավորել պաշտոնաթող նախագահի մեղսակցությունը։ Խոսքը վերաբերում է ոչ այնքան սպասվելիք քաղաքացիական դատավարությանը, որքան Քոչարյանի հետ կապված ամբողջ գործընթացին։

Արթուր Վանեցյանը նոր Հայաստանը մարմնավորող կերպարներից, քրեաօլիգարխիայի կազմաքանդման ճարտարապետներից մեկն է։ Քոչարյանների թիրախը պատահաբար ընտրված չէ։ Այս առումով շատ կարևոր է, որ առաջիկա դատական նիստում, լոկալ մի դրվագով, ԱԱԾ տնօրենը կարողանա հիմնավորել պետության առաջադրած մեղադրանքների լեգիտիմությունը։

Ռոբերտ Քոչարյանի հանցագործություններն ակնհայտ են, դրանցից ոմանք կատարվել են ցուցադրական ցինիզմով, սակայն շատ կարևոր է, որ տարբեր դրվագներով վարվող նախաքննությունն ու առաջիկա դատավճիռներն այնքան լեգիտիմ լինեն, որ պաշտոնաթող նախագահը դրանք վիճարկելու անգամ չնչին հնարավորություններ չունենա Եվրոպական դատարանում։

Օրինական դատավճիռներն ունեն նաև մեկ այլ սկզբունքային նշանակություն. դրանց ուժով Քոչարյանը կդադարի լինել քաղաքական գործոն՝ դառնալով մի սուբյեկտ, որը գտնվում է բացառապես իրավապահների ու ՔԿՀ-ների ուշադրության կենտրոնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում