ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ Վաշինգտոնը պարտավորություններ ունի աջակցելու Ֆիլիպինների ռազմածովային անվտանգությունը Չինաստանի հետ իրավիճակի լարվածության պայմաններում: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Հարավարևելյան ասիական երկու պետությունների վեճի առարկա են դարձել Հարավչինական ծովում տեղ գտած տարածքային հակասությունները: Այս մասին Քլինթոնն ասել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարի հետ ԱՄՆ մայրաքաղաքում հանդիպելուց հետո: Քլինթոնը հայտարարել է, որ այս վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է՝ ապահովելու այս երկրի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ վերջերս տարածքային վեճեր են ծագել նաև Չինաստանի և Վիետնամի միջև: Չինաստանը վիճելի է հայտարարել Հարավչինական ծովի այն հատվածները, որոնցում հայտնաբերվել են նավթի և գազի հանքավայրեր:











































