Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եթե ռադիկալ «Սասնա ծռերը» մուտք գործեն խորհրդարան, հայ-ռուսական հարաբերությունները կվատթարանան. Տրոֆիմչուկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը։

-Պարոն Տրոֆիմչուկ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, արտահերթ խորհրդարանական ընտրությունները որքանո՞վ են այժմ հետաքրքրում Մոսկվային։

-Տեղի ունեցողը Մոսկվայի համար միայն հետաքրքիր անվանելը քիչ է, որովհետև այդ հետաքրքրությունն ինքնըստինքյան է՝ հաշվի առնելով հայկական գործոնի ու ողջ տարածաշրջանի կարևորությունը։ Մոսկվան զգուշավոր է, ակնհայտ է, որ չի հասկանում, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուր են տանում։ Առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ է աշխատում, շատ նուրբ «և՛ մեզ, և՛ ձեզ» սկզբունքով, չկոտրելով խողովակները եվրասիական և Ռուսաստանի մասնակցությամբ մյուս ինտեգրացիոն նախագծերից։ Այդպիսի մոտեցումը հանգստացնում կամ կարելի է ասել քնեցնում է Մոսկվային, իսկ ռուս չինովնիկները, ինչպես միշտ, հավատում են ամենալավին, որ ամեն ինչ իր հունով կընթանա։ Իրենք չեն ուզում իրենց գլուխը ծանրաբեռնել նրանով, որ եթե Հայաստանում ինչ-որ բան այնպես չընթանա, ապա կձևափոխվի ողջ Հարավային Կովկասը։ Մյուս կողմից էլ՝ այս իրավիճակում Մոսկվան արդեն ոչինչ անել չի կարող, իրավիճակը բաց թողնված է, այդ պատճառով էլ իրադարձություններն իրենց հունով ընթանում են։ Որպեսզի դրանք ղեկավարվեն, պետք է ունենալ գործողությունների կոնկրետ ծրագիր, բայց այդպիսին չկա։ Այդ իմաստով ռուս չինովնիկները նման են ՀՀԿ կուսակցության անդամներին։

-Ձեր կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ կլինե՞ն։

-Լավագույն դեպքում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է, իսկ վատագույն դեպքում այդ հարաբերությունները կարող են փոխվել, վատթարանալ, որովհետև մեծ հավանականություն կա, որ ռադիկալ ուժերը մուտք կգործեն խորհրդարան։ Մասնավորապես այնպիսիք, որոնք կապ ունեն «Սասնա ծռեր»-ի հետ և այլն։ Ռադիկալիզմի այդպիսի մեծ չափաբաժինը անպայման կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, այդ թվում՝ ամենապարզ պատճառով։ Հայաստանի հասարակության կյանքը դեպի լավը չի փոխվի և դա ակնհայտ է արդեն այսօր ամենատարբեր օրինակներով հետխորհրդային տարածքում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո. այդ պատճառով մեղավոր նորից կարող են հանել Ռուսաստանին։

Պետք է նաև հաշվի առնել գլոբալ մթնոլորտի մշտական վատթարացումը, որն անխուսափելիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի վրա։ Եթե նույնիսկ ընդունենք այն տարբերակը, որ Հայաստանի նոր կառավարությունը Արևմուտքի հետ որևէ առնչություն չունի (ինչին, ի միջի այլոց, շատ տեսաբաններ դժվարությամբ են հավատում), ապա ինքը՝ Արևմուտքը Հայաստանին հանգիստ չի տա, որովհետև սկսել է շատ ակտիվ կերպով ձևավորել իր հակաիրանական ծրագրի սխեման։ Չպետք է մոռանանք նաև այնպիսի անհանգստացնող գործոնների մասին, ինչպիսիք են, օրինակ, ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի տարածքում, որը Թեհրանի մոտ լարվածություն է առաջացնում։ Պետք է լուծել այդ խնդիրները արդեն հիմա, և Նիկոլ Փաշինյանը գնում է այդ ուղղությամբ՝ առաջարկելով հետազոտել այդ օբյեկտները, բայց դա պետք է անել միասնական՝ հենց Իրանի և մյուս շահագրգիռ կողմերի հետ։

Մոսկվան այս ընտրություններում ունի՞ հստակ հետաքրքրություն, կա՞ այնպիսի քաղաքական ուժ, որի վրա նա խաղադրույք կկատարի։

Մոսկվան սխալ թույլ տված կլիներ, եթե այդպիսի խաղադրույք կատարեր՝ առավել ևս, երբ այդպիսի քաղաքական ուժ այժմ չկա։ ՀՀԿ-ի վրա խաղադրույք անելը հիմարություն կլինի, այդ ուժը ինքնին շատ հիմար է՝ հաշվի առնելով այս տարվա ապրիլ-մայիսին իրենց պահվածքը։ Հիմնական նախընտրությունը պետք է լինի ամբողջական, մաքսիմալ ազատ կերպով Նիկոլ Փաշինյանի պոտենցիալի օգտագործումը, որպեսզի այդ պոտենցիալը ակնառու դառնա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այդ լաբորատորիայի փորձարկումը պետք է մաքուր լինի, այլապես այն երկար կտևի՝ հատկապես երբ Երևանը արգումենտ ստանա Մոսկվային դրա մեջ միջամտելու մեղադրանքի համար։ Մոսկվային հերիք է այն, որ իրեն մշտապես մեղադրում են ամերիկյան ընտրությունների միջամտության մեջ, միայն հայկականն է պակասում, ինչն էլ, ի դեպ, կարող էր երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ։

-Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերում Քոչարյանի՝ կուսակցություն ստեղծելու կաղափարին, կարո՞ղ ենք ենթադրել, որ դա կլինի ամենառուսամետ քաղաքական ուժը։

-Քոչարյանը կարող է ստեղծել ինչ ուզում է՝ դա իր անձնական գործն է։ Բայց այդպիսի ուժին աջակցելը անհեռատես կլիներ երկու պատճառով․ առաջինը՝ հայ հասարակությունը, ամբողջությամբ կորցնելով իր հավատը Փաշինյանի նկատմամբ, պետք է ինքը ուզենար Քոչարյանին, և երկրորդ՝ հին կերպարներին և ուժերին վերադարձ ռեալ քաղաքականության մեջ գրեթե երբեք չի լինում։ Այդ պատճառով շատ ռուս վերլուծաբաններ ճիշտ են, երբ ասում են, որ Մոսկվան ավելի շատ հակված է Քոչարյանի անհատական աջակցությանը, քան նրա ուսերին ինչ-որ նոր քաղաքական պլատֆորմ դնելը։ Նույնիսկ եթե Փաշինյանի մոտ ոչինչ չստացվի, տարօրինակ կլիներ Քոչարյանի վրա խաղադրույք անելը։

-Ընտրություններից հետո ղարաբաղյան հարցում արդյո՞ք կլինի բեկում։ Կարո՞ղ է լեգիտիմություն ունեցող առաջնորդը գնալ խնդրի կարգավորման։

-Հայաստանն ինքը ղարաբաղյան հարցում որևէ բեկում չի ուզում, իրեն ձեռնտու է բանակցային գործընթացը՝ այդ ընթացքում մեծացնելով անվտանգության միջազգային երաշխիքները։ Բայց Նիկոլ Փաշինյանն ուզում է էլ ավելի մեծացնել Հայաստանի պաշտպանվածության մակարդակն այս հարցում՝ հրավիրելով բանակցային սեղան հենց Լեռնային Ղարաբաղին։ Նիկոլ Վովաևիչը խաղադրույքը բարձրացնում է, որպեսզի պահպանի ստատուս-քվոն։ Առավել ևս, երբ նա տեսնում է ադրբեջանական կողմի տարօրինակ արձագանքը, որը եղավ Դուշանբեի ակնթարթային հանդիպման ժամանակ։ Հայկական ղեկավարության համար դա լավ ազդանշան է, որովհետև այն կողմը, որը պահում է կոշտ գիծը, ոչ պաշտոնական ռեժիմով տեղի ունեցած այդպիսի մանրուքներին ուշադրություն չպետք է դարձնի, առավել ևս դրա հետ ինչ-որ հույսեր կապի։ Դա խոսում է այն մասին, որ Բաքուն, ինչքան էլ որ տարօրինակ հնչի, պատրաստ է այդպես արագ ու հանկարծակի Փաշինյանին ճանաչել բանակցային գործընթացի լեգիտիմ կողմ։ Չնայած թվում էր, որ հենց ադրբեջանական կողմը պետք է մանրակրկիտ, հրապարակայնորեն չափեր Սարգսյանի ու Փաշինյանի լեգիտիմությունը իր կշեռքով՝ ընդ որում ոչ վերջինիս օգտին. այդ իմաստով նոր ջանքեր պետք է գործադրեր։ Եթե ուղիղ խոսենք, ապա Տաջիկստանի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կորցրեց Փաշինյանի ոչ լեգիտիմությունից քաղաքական գործիք դարձնելու հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում