Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ամիսներին կառավարության կադրային քաղաքականության մեջ եղել են որոշակի ձախողումներ, տեսնո՞ւմ եք արդյոք հնարավորություն դրանք փոփոխելու»,- Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իհարկե ընդունում է, որ կառավարությունը սխալներ է գործում և գործելու. «Ուրիշի սխալների վրա սովորել անհնար է, որովհետև իրավիճակներն են տարբեր»:
Փաշինյանը հավելեց նաև, որ յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկությունը: «Ես մերժում եմ այն տրամաբանությունը, թե պոլի փետ լինի, բայց մերը լինի»,- հավելեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: