Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան» ընդդիմադիր դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն նախորդ մի քանի օրերին այցելել է եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Ավստրիա եւ վարել փակ բանակցություններ, տեղեկացնում է Грузия Online-ը:
Շարժման մամուլի ծառայության ղեկավար Խաթունա Իվանիշվիլին հայտարարել է, որ Նինո Բուրջանաձեն հանդիպել է նաեւ եվրոպական երկրներից մեկի նախագահի հետ: Մամուլի քարտուղարը հրաժարվել է նշել նախագահի անունը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ խորհրդարանի նախկին խոսնակն այդ բանակցություններն անցկացրել է նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կայանալիք Վրաստանի լիազորված ներկայացուցիչների համաժողովրդական հավաքի կապակցությամբ: Այդ օրը ժողովի 12 հազար պատվիրակները պատրաստվում են պահանջել նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը: