Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը խիստ անհաջող է ելույթ ունեցել աշխարհի առաջնությունում:
Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտվեց Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնության սփոփիչ գոտեմարտում: Սաֆարյանը 2:12 հաշվով զիջեց կուբացի Կաստիյոյին: Ազատ ոճայիններն ավարտեցին իրենց ելույթները:
Ազատ ոճային ըմբիշներից աշխարհի առաջնությանը մասնակցում էին 57 կգ Միհրան Ջաբուրյանը, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը, 70 կգ Դավիթ Սաֆարյանը, 74 կգ Վալտեր Մարգարյանը, 79 կգ Գրիգոր Գրիգորյանը, 97 կգ Գեորգի Կետոևը: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց: