Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

«Երգերս իմ կյանքի կարևոր պահերի վկաներն են… նաև՝ ձե՛ր կյանքի». Շառլ Ազնավուր

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը՝ հունվարի 7-ի երեկոյան France 2 հեռուստաալիքը պատրաստել էր վավերագրական հաղորդում՝ նվիրված իր 90-ամյակին մոտեցող Շառլ Ազնավուրին։

Նրա հարյուրավոր երգերը՝ La bohème, Emmenez-moi կամ Comme ils disent և այլք, այսօր Ֆրանսիայի մշակութային ժառանգության մասն են։ Ներկայացվեց նրա կյանքը՝ 9 տարեկանից մինչև իր համաշխարհային վերելքը, հնչեցին տարբեր բեմերից արված նրա ելույթները, ներկայացվեց նրա անցած ճամփան՝ սկսելով արվեստագետ հայ ծնողներից (Քնար և Միշա), որոնք միմյանց էին հանդիպել Պոլսում և 1915-ի Ցեղասպանությունից մազապուրծ՝ հասել էին Փարիզ ու հաստատվել լատինական թաղամասի փոքրիկ հարկաբաժնում, որտեղ էլ 1924-ի մայիսի 22-ին ծնվեց փոքրիկ Շառլը։

Ընտանիքը որոշել էր այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա։ Ազնավուրն ասում է, որ ինքը թուրքերին չնեղացնելու համար չի գործածում Ցեղասպանություն բառը, այլ գործածում է ջարդ բառը: 1915-ի ապրիլից մինչև 1916 օգոստոս մեկուկես միլիոն մարդ սպանվեց, իսկ մնացյալներն էլ ահավոր պայմաններում տարագրվեցին։ Այդ արհավիրքի խոսուն վկան է «Նրանք ընկան»-ը՝ նվիրված կոտորված մեր ժողովրդին, որոնց միակ հանցանքն այն էր, որ նրանք հայ էին:

Նա խոստովանում է, որ իրենց տանը շատ չէր խոսվում անցյալի մասին, այլ ներկայի և որոշ չափով էլ՝ ապագայի մասին։

Նյութական պայմանների պատճառով Ազնավուրը կիսատ է թողնում ուսումը և մտնում կյանքի դպրոց՝ հոգալու համար ընտանիքի կարիքները, բայց միաժամանակ նախ Կոկտոյի խորհրդով կարդում է գրական մեծերի 25 հատորներ, ինչպես նաև այլոց գործեր։

Ցուցադրվեցին Ազնավուրի հանդիպումները Էդիտ Պիաֆի և այլ երգիչների հետ հետ, որոնցից շատերի երգերի հեղինակն ինքն է։

Ազնավուրի մասին խոսեցին քույրը՝ Աիդան, Ժան-Պիեռ Մոքին, Պիեռ Լեսգյուրը, Գլոտ Լըլուշը, Ֆիլիպ Բուվարը, Ճ. Հալիտեյը… Վերջինս պատմեց, որ ինքը տուն չունենալով՝ երկու տարի ապրել է Շառլի բնակարանում։

Խոսվեց նաև իր ապրած սերերի մասին, որոնցից վերջինը՝ երիտասարդ շվեդուհին, դարձավ իր կյանքի ընկերուհին, որի հետ նախ ամուսնացել է Լաս Վեգասի, իսկ մեկ տարի անց՝ Փարիզի հայկական եկեղեցում։ Ունեցել են երեք զավակ՝ Կատյա, Միշա և Պատրիկ (իր նախկին կնոջից նա արդեն մի աղջիկ ուներ՝ Սեդա)։ 25 տարեկանում կրտսեր տղայի մահը մինչ այսօր տառապանք է պատճառում իրեն, բայց այդ մասին նա չի ցանկանում խոսել։

Լրագրողը անդրադարձավ արվեստագետի սկզբնական շրջանի դժվարություններին՝ նրան քննադատում էին իր կարճ հասակի, մեծ քթի և յուրահատուկ ձայնի համար… Շ. Ազնավուրը չի մոռանում այդ օրերին կրած վիրավորանքները, քննադատությունները: Միայն 1960-ին Je m’voyais déja երգով ի վերջո գնահատվեց, իսկ հետագայում տասնյակ մեդալների արժանացավ նա՝ ասելով. «Վրեժ լուծեցի իմ նկատմամբ կատարված անիրավությունից»:

Ազնավուրն արդեն գրավել էր ֆրանսիացիների սիրտը, սակայն ավելին էր ցանկանում։ Եվ երբ Բրոդվեյում ելույթ էր ունենում, ամբողջ Նյու Յորքը հմայված էր իր ձայնով։

Այնուհետև նա հինգ անգամ շրջագայում է ամբողջ աշխարհում, և ամենուր նրա ելույթներն արժանանում են մեծ գնահատանքի: Եվ ինչպես Ալեն Թերզյանն է վկայում՝ «Նա ֆրանսիացի միակ արվեստագետն է, որ հաջողել է միաժամանակ Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Հոնկոնգում, Թուրքիայում, Մոնրեալում և Վաշինգտոնում:

Անդրադարձ եղավ նաև 1988-ի Սպիտակի ահավոր երկրաշարժին, երբ Ազնավուրն անմիջապես օգնության հասավ տուժածներին։ Հեռուստատեսությամբ սփռվեց Pour toi Arménie երգը (որը գրել է քրոջ ամուսնու՝ Կարվարենցի հետ), ցուցադրվեցին Երևանում ունեցած համերգները, իր անունով կոչված հրապարակը, որոնց զուգահեռ անդադար հնչում էին իր երգերը։

Պատասխանելով Հայաստանի ու հայության վերաբերյալ լրագրողի հարցին՝ նա ասաց, թե Հայաստանն իր երկիրը չէ, չգիտի Հայաստանի հիմնը և հայերեն չի աղոթում… ինքը ծնվել է ֆրանսիացի և կմնա ֆրանսիացի… «Հայը և հայությունը արմատներս են, մարդ չպետք է հեռու մնա իր արմատներից, և ես կապված եմ իմ արմատներին»,- շեշտեց նա։

Ավարտին Շառլ Ազնավուրը, մեկնաբանելով «մեռնել բեմի վրա» խոսքը, նշեց. «Ո՛չ ոք չի ցանկանում մեռնել բեմի վրա, որովհետև պարզապես ո՛չ ոք չի ցանկանում մեռնել», իսկ ինքը նախընտրում է մահանալ իր անկողնում՝ շրջապատված ընտանիքով, զավակներով ու թոռներով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում